Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՔԱՎ-ը Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի ղեկավարի թեկնածուի անօրինական գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

2019թ. փետրվարի 17-ին կայանալիք Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի ղեկավարի ընտրությունների քարոզչության ընթացքում համայնքի գործող ղեկավարը, որը նաև թեկնածու է, չարաշահում է վարչական ռեսուրսները, բնակիչներին խոստումներ տալիս և իրականությանը չհամապատասխանող տեղեկանքներ տրամադրում:

Այս մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկություններ է ստացել փետրվարի 13-ին և հաջորդ օրը հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Տավուշի մարզի դատախազություն:

Ըստ մեր ստացած տեղեկությունների՝ համայնքի ղեկավարը բնակիչներին խոստանում է գարու սերմնացան և պարարտանյութ տրամադրել, ինչպես նաև բնակիչների օգտին իրականությանը չհամապատասխանող տեղեկանքներ է տալիս նրանց ունեցած անասնագլխաքանակի վերաբերյալ՝ սոցիալական ծառայություն ներկայացնելու նպատակով: Այդ տեղեկանքներն ստորագրված են գյուղի անասնաբույժի անունից այն դեպքում, երբ վերջինս գտնվում է հիվանդանոցում և չէր կարող ստորագրել դրանք:

Այս միջոցներով, ըստ մեր աղբյուրների, համայնքի ղեկավարը փորձում է համոզել ընտրողներին իր օգտին ընտրություն կատարել:

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ