Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ը Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի ղեկավարի թեկնածուի անօրինական գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

February 15, 2019

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Նորություններ | ՏԻՄ գործունեություն | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2019թ. փետրվարի 17-ին կայանալիք Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի ղեկավարի ընտրությունների քարոզչության ընթացքում համայնքի գործող ղեկավարը, որը նաև թեկնածու է, չարաշահում է վարչական ռեսուրսները, բնակիչներին խոստումներ տալիս և իրականությանը չհամապատասխանող տեղեկանքներ տրամադրում:

 

Այս մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկություններ է ստացել փետրվարի 13-ին և հաջորդ օրը հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Տավուշի մարզի դատախազություն:

 

Ըստ մեր ստացած տեղեկությունների՝ համայնքի ղեկավարը բնակիչներին խոստանում է գարու սերմնացան և պարարտանյութ տրամադրել, ինչպես նաև բնակիչների օգտին իրականությանը չհամապատասխանող տեղեկանքներ է տալիս նրանց ունեցած անասնագլխաքանակի վերաբերյալ՝ սոցիալական ծառայություն ներկայացնելու նպատակով: Այդ տեղեկանքներն ստորագրված են գյուղի անասնաբույժի անունից այն դեպքում, երբ վերջինս գտնվում է հիվանդանոցում և չէր կարող ստորագրել դրանք:

 

Այս միջոցներով, ըստ մեր աղբյուրների, համայնքի ղեկավարը փորձում է համոզել ընտրողներին իր օգտին ընտրություն կատարել:

 

Դիտումներ՝ 2055

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????