Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է գրել ՀՔԱՎ-ի կողմից բարձրացրած խնդրի վերաբերյալ

July 19, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է գրել ՀՔԱՎ-ի կողմից բարձրացրած խնդրի վերաբերյալ.

 

«Վճարովի պայմանագրերը, որոնք մինչև հուլիսի 4-ն էին կնքվել արդեն իսկ վերակնքման փուլում են:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, մասնավորապես նշելով, թե «Քաղաքացիների ահազանգերը փաստում են, որ նախարարի հրամանը չի տարածվում մինչև հուլիսի 4-ը բուժում սկսած անձանց վրա։ Այն քաղաքացիները, որոնք պայմանագիր են կնքել բժշկական հաստատության հետ մինչև հուլիսի 4-ը, բայց բուժումը դեռ շարունակում են, ստիպված են վճարում կատարել մի ծառայության համար, որը արդեն անվճար է։

 

Խոսքը վերաբերում է հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումամբ հիվանդների ճառագայթային բուժմանը։

 

Ուզում ենք տեղեկացնել, որ առողջապահության նախարարությունը տեղյակ է բարձրացված հարցերից և այս պահին զբաղվում է իրավական կարգավորումներով։

 

Պետք է նշել, որ հուլիսի 4-ից որոշումն ուժի մեջ է մտել, սակայն այո եղել են պայմանագրեր, որոնք կնքվել են մինչև կառավարության որոշումը։

 

Վճարովի պայմանագրերը, որոնք մինչ այդ էին կնքվել արդեն իսկ վերակնքման փուլում են, այսինքն գումարը գանձվելու է մինչև հուլիսի 4-ը փաստացի կատարած աշխատանքի համար, իսկ հուլիսի 4-ից հետո կատարած բոլոր աշխատանքները իրականացվելու են պետական պատվերով և պացիենտներից գումար չի գանձվելու»:

 

armtimes.com

Դիտումներ՝ 2165

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????