Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Գերու գործով ՄԻԵԴ էր դիմել ՀՔԱՎ-ը

December 7, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Նոյեմբերի 16-ին գերեվարված եւ դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 հայ գերիների թվում է նաեւ Տիգրան Հակոբյանը։ Նրա գերեվարվելու լուրը իմանալուց հետո նրա ընտանիքը դիմել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ։

 

ՀՔԱՎ-ն անմիջապես հրատապ գանգատ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հիմքում դնելով համացանցում շրջանառվող տեսանյութը, որում երեւում էր Տիգրանը։

 

ՄԻԵԴ-ը հրատապ միջոց կիրառելու որոշում է ընդունել եւ ժամկետ սահմանել դեկտեմբերի 1-ը։ Ադրբեջանը 6 օր՝ մինչեւ դեկտեմբերի 8-ը, ժամանակ է խնդրել։ ՄԻԵԴ-ը Բաքվի այդ դիմումը բավարարել է մասամբ՝ վերջնաժամկետ նշելով դեկտեմբերի 6-ը: Արդեն դեկտեմբերի 4-ին 10 գերիների շարքում Բաքուն վերադարձրել է նաեւ Տիգրան Հակոբյանին։

 

ՀՔԱՎ իրավաբանները հրատապ միջոց կիրառելու դիմումներ ու գանգատներ Եվրոպական դատարան ներկայացրել են 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված այլ անձանց գործերով եւս։

 

Հայաստանը դատարան էր դիմել նոյեմբերի 22-ին՝ երկրի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Ադրբեջանին ժամանակ էր տրվել՝ ներկայացնելու մանրամասն տեղեկություններ անձանց գտնվելու վայրի, առողջական վիճակի մասին:

 

«Ունենալով նախկին փորձը՝ կանխատեսում էինք, որ Ադրբեջանը, հնարավոր է, չպատասխանի կամ ժամանակ խնդրի հարցադրումներին պատասխանելու համար: Դատարանից դեկտեմբերի 1-ին ծանուցում ստացանք, որ Ադրբեջանը խնդրել է երկարաձգել պատասխանների համար»,- դեկտեմբերի 4-ին հայտնել էր ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

 

Նա ընդգծել էր, որ Ստրասբուրգի դատարանի որոշումների ու վճիռների կատարումը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հսկողության ներքո է: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն ակնկալում է, որ Ադրբեջանը կկատարի դատարանի որոշումը, եւ նախարարների կոմիտե դիմելու անհրաժեշտություն չի լինի:

 

aliqmedia.am

Դիտումներ՝ 67

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????