Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Եթե ուզում եք դիտարկել հանրաքվեն «Անկախ դիտորդի» հետ, գրանցվեք

March 5, 2020

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2020 թ. ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարևոր կետ է դառնալու 2018 թ․ ապրիլ-մայիսի ժողովրդական շարժման արդյունքում ժողովրդավարական անդառնալի փոփոխությունների համար։ Ինչպես 2018 թ.-ի Երևանի ավագանու և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, այս հանրաքվեի իրավական շրջանակը, քարոզչությունը, ֆինանսավորումը և ֆինանսավորման աղբյուրների հնարավոր ազդեցությունը, ինչպես և բուն քվեարկությունը ու արդյունքների ամփոփումը կանխորոշելու են Հայաստանի Հանրապետության և հայաստանյան հասարակության ժողովրդավարական զարգացման վեկտորը։

 

Առանց ազատ, թափանցիկ և արդար ընտրական գործընթացների՝ հնարավոր չէ կայուն ժողովրդավարության կայացումը Հայաստանում, իսկ ընտրական գործընթացներում ընտրողների կամքի ազատ արտահայտման ապահովման գլխավոր գրավականներից  է քաղաքացիական արդյունավետ վերահսկողությունը։ 

 

«Անկախ դիտորդ» դաշինքը ապրիլի 5-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դիտորդական առաքելությունն իրականացնելու է հետևյալ կազմով.

 

  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, 
  • «ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն, 
  • «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպություն, 
  • Մարդու իրավունքների եզդիական կենտրոն, 
  • Հասարակագիտական հետազոտությունների առաջատար խումբ,
  • «Ձեղնահարկ» վերլուծական-հետազոտական կենտրոն,
  • «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնություն

 

Այս կազմակերպություններից դուրս «Անկախ դիտորդ» դաշինքը բաց է համագործակցության համար այլ հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, քաղաքացիական խմբերի և անհատների հետ, որոնք առաջնահերթ կարևորում են ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքը և չեն հանդուրժում ընտրական գործընթացները վտանգող որևէ անհարկի միջամտություն կամ չարաշահում։

 

Դաշինքի համակարգող թիմը իր խորին երախտագիտությունն է հայտնում առաքելությունն իրականացնելու պատրաստակամություն հայտնած բոլոր կամավորներին։ Այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ Դաշինքին հաջողվել է առաքելությունն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ֆինանսավորում հայթայթել։ Դիտորդների աշխատանքը և անհրաժեշտ  ծախսերը փոխհատուցվելու են, իսկ քարոզարշավի կանոնավոր երկարաժամկետ դիտորդությունը մեկնարկել է 2020 թ. մարտի 2-ից։ 

 

Դիտորդների գրանցման ձևը

 

Դիտումներ՝ 1234

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????