Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ իրավաբանի թափուր հաստիքի համար ք․ Վանաձորում

April 12, 2019

Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ

Հաստիքի անվանումը

 

Իրավաբան/փաստաբան

 

 

 

 

 

Հիմնական պարտականությունները 

  • Կազմակերպություն դիմած քաղաքացիներին, մասնավորապես զորակոչիկներին և զինծառայողներին, իրավական խորհրդատվության տրամադրում, իրենց խնդիրների վերաբերյալ
  • Թեժ գծով անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում, զանգերի գրանցում:
  • Անհրաժեշտ  դիմումների, բողոքների հայցադիմումների, (իրավական փաստաթղթերի) կազմում:
  • Իրավաբանական բազայի լրացում:
  • Կազմակերպության ռազմավարական դատավարական գործերի շրջանակներում անհրաժեշտ իրավական փաստաթղթերի կազմում:
  • Դատական ներկայացուցչություն կազմակերպության դատական գործերի (վարչական, քաղաքացիական և քրեական) շրջանակներում։
  • Միջազգային զեկույցների համար իրավաբանական բաժնի գործերի շրջանակներում տեղեկատվության պատրաստում (սահմանված չափանիշներով):
  • Մասնակություն Իրավաբանական բաժնի կողմից իրականացվող վերլուծությունների, հետազոտությունների իրականացմանը և զեկույցների պատրաստմանը:
  • Ծրագրային հաշվետվությունների պատրաստում (ըստ պահանջի):

 

Անհրաժեշտ հմտություններ, որակներ

 

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Փաստաբանի որակավորում
  • Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում
  • Վերլուծական հմտություններ
  • Համակարգչային հմտություններ
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացություն (ցանկալի է)
  • Մարդու իրավունքների մասին նվազագույն գիտելիքներ և արժևորում
  • Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն
  • Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների
  • Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն
  • Պատրաստակամություն պաշտպանել կազմակերպության թիրախ խմբերի իրավունքները, ինչպիսիք են հոգեկան առողջության խնդիներ ունեցող, ազատազրկված ու կալանավորված, թմրամիջոց գործածող անձինք, զինծառայողներ ու զորակոչիկներ և այլն:

 

Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը,  աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:

Մինչև աշխատանքի անցնելը ընտրված թեկնածուն կանցնի փորձաշրջան՝ մեկ ամիս տևողությամբ:

 

  • Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք
  • Աշխատանքի պայմաններ՝ մեկ տարի ժամկետով
  • Գտնվելու վայրը՝  ք. Վանաձոր, Տիգրան Մեծ 59, աշխատաժամեր՝ 9:30-18:30:

 

Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով)` hr@hcav.am էլ. փոստի հասցեին, վերնագրի դաշտում նշելով՝  ք․ Վանաձորում իրավաբանի թափուր հաստիքի համար, մինչև 2019 թ.-ի ապրիլի 30-ը:

 

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Դիտումներ՝ 2743

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????