Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ փաստաբանը պահանջել է «Մատաղիսի» գործով ՀՔԾ-ում քննվող գործին կցել նաև ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի հայտնած տեղեկությունները

January 14, 2019

Արթուր Քոչարյան | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Ծրագիր։ Պայքար Խոշտանգման և Վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում | Նորություններ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը 2018թ. նոյեմբերի 9-ին դիմել է ՀՀ ՀՔԾ քննիչ Ա. Ավետիսյանին և պահանջել «Մատաղիսի» գործի շրջանակում դեռևս 2005թ.-ին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քննվող քրեական գործին կցել forrights.am լրատվական կայքում հրապարակված «Արթուրը չի մոռացել իր Գողգոթան. «Թևերս բացեցի, ստիպեցին գլուխս կախեմ, ասեցին՝ դու Հիսուսն ես, իմացի՝ քեզ խաչել ենք» վերնագրով լրատվական նյութը:

 

Հիշեցնենք՝ «Մատաղիսի» գործի վերաբերյալ ՄԻԵԴ վճռից հետո Ա. Զալյանը վերանայման վարույթ հարուցելու հարցով դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան և Վճռաբեկը 2017թ. ապրիլի 12-ին բավարարել ու գործն ուղարկել է նոր քննության:

 

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հանձնարարել է ՀՀ ՀՔԾ-ին 2005 թ. դեկտեմբերի 12-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման ուղղությամբ նոր քննություն սկսել:

 

ՀՀ Հատուկ քննչական ծառայության Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը բռնության գործադրմամբ) հարուցվել է քրեական գործ: Դրա շրջանակում Արայիկ Զալյանը տուժող է ճանաչվել:

 

2018թ. նոյեմբերի 8-ին forrights.am լրատվական կայքում հրապարակված նյութում ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանը տեղեկություններ է հայտնում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ Արմեն Հակոբյանի և Ա. Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով վերահսկող զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի կատարած հանցագործությունների մասին: Նա նշել է, որ վերոնշյալ 3 անձինք խոշտանգել են իրեն և ստիպել ցուցմունք տալ:

 

«Մատաղիսի» գործով ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով տուժող Արայիկ Զալյանը ևս իր ցուցմունքներում նշել է, որ իրեն խոշտանգել է նույն Արմեն Հակոբյանը:

 

Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ՀՔԱՎ փաստաբան Ա. Չատինյանը նյութի հրապարակումից հետո՝ 2018թ. նոյեմբերի 9-ին, դիմել է վարույթն իրականացնող ՀՀ ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանին՝ լրատվական նյութը քննվող քրեական գործին կցելու և համատեղ ընթացքը լուծելու հարցով:

 

Ավելի քան երկու ամիս է անցել, բայց ՀՔԾ քննիչը դեռևս չի արձագանքել միջնորդությանը:

 

Դիտումներ՝ 2699

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????