Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իշխանության ուղերձը տեղ չի հասնում․ որտեղ է «թաղված» կոռուպցիայի գլուխը

July 15, 2019

Տեսադարան

Այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը: Փաշինյանը մի քանի շեշտադրում է կատարել՝ մասնավորապես նշելով. «Այսօր միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի հակակոռուպցիոն սկզբունքային պայքար վարելու քաղաքական կամք, բայց այսօր նույնպես Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում և տեղի չի ունենում այն ծավալներով և արդյունավետությամբ, որը կհամապատասխաներ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքին»:

 

Նախկինում չկար քաղաքական կամք, ստղեծվում էին հակակոռուպցիոն մարմիններ, բայց դրանք կրում էին ձևական բնույթ, այժմ իրավիճակն այլ է. քաղաքական կամք կա, բայց համակարգային լուծումներ դեռևս չեն տրվում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին իրավապաշտպան Արթուր Սաքունցը, վերլուծաբաններ Հակոբ Բադալյանը և Նժդեհ Հովսեփյանը:

 

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ պատկերացում ունի իշխանությունը՝ պայքար ասելով և ինչպես է պատկերացնում այն համակարգը, որը պետք է պայքարի. ներկայումս փորձ է արվում պատրաստել հակակոռուպցիոն մարմնի օրինագիծը, բայց դեռևս չկան դրա վերաբերյալ ընդհանուր եզրահանգումներ»,- նշեց Հակոբ Բադալյանը՝ հավելելով, որ իշխանության տեսլականը դեռևս ամբողջական չէ, այդ փուլը պետք է հնարավորինս արագ անցնել»:

 

Ն. Հովսեփյանի դիտարկմամբ՝ նախկինում, երբ որ Ս. Սարգսյանի ռեժիմն էր, քաղաքական համակարգը մի բան էր, սահմանադրական իրավահարաբերությունները լրիվ այլ բան, դրա համար Սահմանադրությունը փոխեցին, որ դրանք համապատասխանեցվեն, և ինչ-որ առումով դա ստացվեց: «Հիմա ուզում ենք քաղաքական փոփոխություններ իրականացնել՝ նախկին սահմանադրաիրավական կարգավորումների շրջանակներում: Սակայն երբ որ պետական կառավարաման համակարգի բովանդակային փոփոխությունները ձևավորված չեն, ոլորտային խնդիրները հնարավոր չէ լուծել: Եվ քաղաքական իշխանության ուղերձը տեղ չի հասնում:

 

Իշխանության քաղաքական բնույթը պետք է սպասարկի խորհրդարանական մեծամասնությունը, բայց ակնհայտ է, որ խորհրդարանական մեծամասնությունը կաղում է իշխանության քաղաքական օրակարգը սպասարկելիս… Տեխնոկրատական, բյուրոկրատական որոշումներով հնարավոր չէ համակարգը փոխել»,- նշեց վերլուծաբանը:

 

«Իշխանական թիմում նույն ոգևորությամբ խնդիրների մեջ խորանալու փաստը չենք տեսնում,- նշեց Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ իր համոզմամբ՝ դեռևս լավ չեն պատկերացնում, թե ինչ աստիճանի կուռ համակարգ է եղել կոռուպցիոն մեխանիզմը նախորդ իշխանության օրորք: Իրավապաշտպանի կարծիքով՝  անհրաժեշտ է խնդիրների և նաև իրավիճակի գույքագրում կատարել:

 

Հակոբ Բադալյանի դիտարկմամամբ՝ պետք է նկատի առնել, որ Հայաստանի կոռուպցիոն համակարգը միայն Հայաստանի սահմաններում չէ: Վերլուծաբանի կարծիքով՝ իշխանությունը պետք է դուրս գա օպերատիվ վիճակից և համակարգային պայքար մղի կոռուպցիայի դեմ:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 

 

1in.am

Դիտումներ՝ 594

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????