Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քոչարյանը սարսափում է օր առաջ դատաքննության սկսելուց. միջնորդությունները նիստերը հետաձգելու պատրվակ են

November 6, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

«Քոչարյանն ու իր փաստաբանները սարսափում են օր առաջ դատաքննության սկսելուց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

Հիշեցնենք, որ երեկ դարձյալ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություն ներկայացրեց գրավի դիմաց ազատ արձակել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին։

 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հենց դատական նիստի սկզբից միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել իրենց պաշտպանյալին: Քոչարյանի պաշտպաններից թե՛ Հայկ Ալումյանը, թե՛ Արամ Վարդևանյանը դատական նիստի սկզբում նշեցին, որ, ըստ էության, գրավը, որպես այլընտրանքային միջոց, պետք է կիրառվի այս դեպքում, և ամենևին էլ դա չի նշանակում, որ եթե գրավ կիրառվի, և Քոչարյանը հայտնվի ազատության մեջ, ապա նա կխոչընդոտի գործի քննությանն ու կթաքնվի քննությունից։

 

Մեղադրող դատախազն առարկեց Քոչարյանի փաստաբանների միջնորդությանը։ Դատախազի պնդմամբ՝ Քոչարյանն ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը, ինչպես նաև կթաքնվի: Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը երկրից դուրս շատ ծանոթներ ունի, շատ կապեր ունի, տևական ժամանակ բնակվել է այնտեղ, և առկա է ռիսկը, որ նա կթաքնվի և կմեկնի: Նա նաև ասաց, թե գործով կան ապացույցներ հիմնավոր կասկածի վերաբերյալ, այսինքն՝ այն, որ Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, մասնավորապես, այդ առումով կան հիմնավոր կասկածներ, որ նա այդ արարքը իսկապես կատարել է:

 

Դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը, որի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի սույն թվականի նոյեմբերի 7-ին՝ ժամը 12-ին։

 

Այս միջնորդությունը Քոչարյանի կալանավորումից հետո և դատավարության ընթացքում նրա փաստաբանների կողմից ներկայացվել է նվազագույնը 7-8 անգամ։ Մեկ անգամ գրավի դիմաց Քոչարյանը ազատ արձակվեց, մեկ անգամ էլ դատավոր Դավիթ Գրիգորյանի ձեռամբ, Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ, ազատ արձակվեց։ Աննա Դանիբեկյանը արդեն իսկ մեկ անգամ մերժել է նման միջնորդություն։ Ամեն դեպքում, փաստ է, որ այս միջնորդություններով ակնհայտորեն նպատակ է հետապնդվում ձգձգել դատավարությունը և բուն դատաքննությունը։

 

«Քոչարյանն ու իր փաստաբանները ամեն ջանք գործադրում են դատաքննության սկսելու պահը հետաձգելու համար։ Դրա համար օգտվում են իրավական ընթացակարգերից, որի իրավունքը ունեն, բայց շատ ավելի կարևոր է, թե բովանդակային ինչ նպատակ ունի այդ ընթացակարգերից օգտվելը։ Իսկ դրա նպատակը բուն դատաքննության գործընթացը հնարավորինս հետաձգելը, որովհետև այն պատկերը, որը ձևավորվելու է դատաքննության ընթացքում վկաների, ապացույցների, նույն Ռոբերտ Քոչարյանի պատասխանների տեսքով, բացահայտելու է և ամբողջացնելու է Քոչարյանի կողմից ղեկավարված, իրականացված պետական հանցագործության ողջ էությունը»,- ընդգծեց իրավապաշտպանը։

 

Անդրադառնալով Քոչարյանի՝ երեկ դատարանում հնչեցրած մտքին, թե ինքը կամաչի որևէ վկայի ասել՝ «ռետուշ» արա ցուցմունքդ, Սաքունցը նկատեց, որ ողջունելի է, որ Քոչարյանը սկսել է կիրառել ամոթ բառը, բայց բովանդակային առումով ինքը շարունակում է մնալ ցինիկ։

 

Նշենք, որ Քոչարյանի ու նրա թիմի կողմից դատաքննությունը միտումնավոր ձգձգվում է, որպեսզի հնարավոր լինի հասնել նրան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իրենց բողոքներից որևէ մեկով որոշում կայացնի։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմից հայտնել էին, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ։ Այս հայտարարությունից հետո, հոկտեմբերի 7-ին նշանակված նիստը հետաձգվեց՝ Քոչարյանի հիվանդության պատմություն հորինելով, որը հանգուցալուծվեց պարտադրված վիրահատությամբ։

 

Ներկայումս էլ, երբ նա ապաքինվել է, դարձյալ նույն միջնորդություններն են ներկայացվում։

 

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նույնպես պնդեց, որ բոլորն են արդեն հասկացել, որ միտումնավոր են նիստերը ձգձգվում։ «Իրենք ինչ-որ բանի են սպասում, բացի դրանից՝ իրենք ամեն ինչ անում են, որ բուն դատավարությունը չսկսվի։ Նրանք հասկանում եմ, որ դատաքննության սկսվելուց հետո, նյութերի, ցուցմունքների հրապարակումից հետո իրենք ասելիք չեն ունենա։ Ամբողջությամբ կբացահայտվի՝ ով է հրաման տվել, ոնց են զորքերը Արցախից եկել, դիպուկահարները որտեղ են եղել, անմիջապես «Չերյոմուխայից» ով է կրակել, ով ում ենթական է եղել, ով ում ինչ հրաման է տվել և ոնց է սահմանադրական կարգը տապալվել։ Հենց սրանից են նրանք սարսափում»,- ընդգծեց Քլոյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում Քոչարյանի ու նրա փաստաբանների ջանքերը ապարդյուն են անցնելու, քանի որ շատ շուտով՝ մեկ-երկու նիստ հետո, հնարավոր կլինի շրջանցել այս խեղկատակ պրոցեսը, և սկսել դատաքննությունը։ «Անիմաստ ջանքեր են։ Մեկ օր շուտ, մեկ օր ուշ, բայց դատաքննությունը սկսվելու է, և բոլորն են իմանալու՝ ով է Քոչարյանը և ինչ հրեշավոր արարքներ է գործել։ Տեսնենք՝ այդ ժամանակ ինչ են հորինելու»,- եզրափակեց Քլոյանը։

 

1in.am

Դիտումներ՝ 732

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????