Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քրեական մթնոլորտի՝ 90-ականների հետ համեմատությունը մանիպուլյացիա է. միտում կա մթնոլորտը թեժացնել նաև հանցագործություններով

June 3, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Վերջին շրջանում Հայաստանում քրեական մթնոլորտը էապես լարվել է։ Գրեթե ամեն օր կարելի է լսել նոր սպանության, դանակահարության մասին։

 

Ընդ որում այդ հանցագործությունները տեղի են ունենում օրը ցերեկով։ Ամենաթարմ օրինակներից մեկը Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբոր սպանության դեպքն էր Զվարթնոցի կամրջի տակ, այսօր էլ Երևանի կենտրոնում կեսօրին կրկին սպանություն տեղի ուենցավ։ Ճիշտ է, այդ երկու սպանությունները կարծես փոխկապակցված են, հին հաշիվներ են մաքրվում, վենդետա է, սակայն բոլորին մեկ եզրահանգման է բերում, որ երկրում անիշխանություն է։ Շատերը, հատկապես Քոչարյանի շրջապատից, այսօրվա վիճակը համեմատում են 90-ականների հետ։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը 90-ականների հետ համեմատությունը մանիպուլյացիա համարեց, քանի որ հենց Քոչարյանի օրոք են նման դեպքեր տեղի ունեցել, երբ օրինակ Արծրուն Մարգարյանը սպանվեց գնդակի երկու կրակոցով։ Կամ գլխավոր դատախազը գնդակահարվեց իր աշխատասենյակում, կամ Պողոս Պողոսյանին ինչպես օրը ցերեկով սպանեցին։ Կասկածելի սպանություններ, քրեական ռազբորկաներ շատ են եղել նաև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, Վերնիսաժի հայտնի կրակոցները բոլորն են հիշում.«Նման ռազբորկաներ իրենց օրոք եղել են։ Ես միշտ ասել եմ, որ եթե անգամ այդ դեպքերը կապված չէին քաղաքական գործընթացների հետ, ապա այդ դեպքերը օգտագործվելու են որպես քաղաքական շահարկման նյութ»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ակնհայտ միտում կա նաև մթնոլորտը թեժացնել նման գործողութուններով։

 

«Կրկնում եմ՝ եթե անգամ այդ սպանությունները քաղաքական գործընթացների հետ կապ չունեն, ապա նման դեպքերը կօգտագործվեն որպես քաղաքական շահարկման նյութ նախընտրական շրջանում։ Դա անխուսափելի է։ Դրա համար այստեղ մեծանում է ոստիկանության անելիքը։ Նման երևույթների հանդիպել ենք այլ երկրիների փորձով։ Ռուսաստանում, Վրաստանում հատկապես Սաակաշվիլիի երկրորդ ընտրության ժամանակ հայտնի տեսանյութերը հրապարակվեցին ՔԿՀ-ներում բռնությունների հետ կապված։ Այստեղ մենք առնչվում ենք համակարգային փոփոխությունների չկատարման փաստին, որը, բնականաբար, պետք է ամեն կերպ օգտագործվի քաղաքական տարբեր շրջանակների կողմից։

 

Կոնկրետ Քոչարյանը փորձում է քաղաքացիների մոտ անվստահություն ձևավորել պետության, պետական ինստիտուտների նկատմամբ»,-ասաց իրավապաշտպանը։

 

Ինչ վերաբերում է քրեական մթնոլորտի լարմանը, այն էլ նախընտրական այս շրջանում, ըստ իրավապաշտպանի, ներկա վիճակը մեծապես պայմանավորված է ատելության խոսքի բացահայտ տարածմամբ։ Բայց ցանկացած հանցագործություն պետք է դիտարկել առանձին, պարզել՝ դա որևէ առնչություն ունի՞ նախընտրական գործընթացների հետ, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։

 

«Բայց այն, որ արդեն օրը ցերեկով հրազեն է կիրառվում, դա նշանակում է, որ անպատժելիության որոշակի դրսևորումներ կան և դա իր հերթին, եթե նոււյնիսկ չունի որևէ առնչություն քաղաքական գործընթանցերի հետ, ապա ամեն դեպքում քաղաքական գործընթացների վրա լրացուցիչ ազդեցություն է ավելացնում։ Դրա համար պետք է հարց ուղղել ոստիկանությանը, թե ռիսկերի գնահատման, հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից ինչ աշխատանք է կատարվում»,-եզրափակեց Արթուր Սաքունցը։

 

1in.am

Դիտումներ՝ 102

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????