Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Սա պետք է լինի առերեսում ճշմարտությանը․ քննիչ հանձնաժողովի ձևավորումն անհրաժեշտություն է

November 18, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը կարծում է, որ խորհրդարանական-արտախորհրդարանական համատեղ հանձնաժողով պետք է ձևավորվի պարտության բուն պատճառները վեր հանելու համար, ինչքանո՞վ են դրանք քաղաքական թերացումների և ինչքանո՞վ՝ ռազմական թերացումների արդյունք։ Ինչքանո՞վ են դրանք միտումնավոր, ինչքանո՞վ՝ տգիտության արդյունք։ Գերագույն գլխավոր հրամանատարը պետք է ստեղծի ռազմական փորձագետների հանձնաժողով՝ ստուգելու բանակի ղեկավարության որոշումների, դրանց ապահովման և կատարման որակները և նպատակահարմարությունը, բանակի կառավարման որակը։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նույնպես քննիչ հանձնաժողովի ձևավորման կարիք է տեսնում։ «Ցանկացած նման տիպի արհավիրք և պետության ճակատագրին առնչվող գործողություններ անպայման պետք է քննության առարկա դառնան և, իհարկե, պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը»,- ասաց նա։ Ըստ նրա՝ հենց խորհրդարանի կողմից այն պետք է ստեղծվի, որտեղ քննիչ հանձնաժողովի կազմում, բացի պատգամավորներից, այլ անկախ դիտորդների ներգրավում պետք է լինի, որպեսզի վստահությունն ավելի մեծ լինի, կամ ենթադրյալ սուբյեկտիվ գործողությունների ազդեցությունը նվազեցվի, և ունենաք մի շարք հարցերի պատասխան։ Այլապես, առանց բազմակողմանի ուսումնասիրության՝ տարատեսակ սուբյեկտիվ ընկալումները կշարունակեն իրենց քայքայիչ հասարակական և քաղաքական ազդեցությունը։ Թե երբ պետք է ձևավորվի, ըստ իրավապաշտպանի՝ ամբողջական պատկերը չունենք, ռազմագերիների, անհայտ կորածների, հաշմանդամ դարձածների, վիրավորների, թեև հրադադարի դադարեցման հայտարարությունը ստորագրված է, բայց այն վերջնական իրացված չէ։

 

«Երբ վերջնական կայունացած վիճակ կլինի, կգանք քննիչ հանձնաժողովի ձևավորմանը, այդ թվում՝ միջազգային փորձագետներ կարող են ընդգրկվել, կարող է լինել փաստահավաք խումբ, ինչպես Մարտի 1-ի ժամանակ»,- ասաց նա։

 

Սաքունցի խոսքերով՝ սա պետք է լինի բազմաշերտ և բազմակողմ ուսումնասիրություն, որովհետև այն պետք է ոչ միայն այսօրվա վիճակի, այլ հետագայում ենթադրյալ սպառնալիքների կանխման տեսակետից կարևորվի։

 

Ըստ նրա՝ այս տարվա հուլիսյան պատերազմը նույնպես պետք է քննության առարկա դառնա՝ որպես այս պատերազմի հետ տրամաբանական կապ ունեցող։

 

Եթե ոչ քննիչ հանձնաժողով, ապա գոնե փաստահավաք առաքելություն պետք է իրականացվի, ինչպես կար Մարտի 1-ից հետո, բայց կարևոր է կազմը, թե ովքեր են ընդգրկված, նրա լիազորությունները և նրա աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը։

 

«Դա, այսպես թե այնպես, պետք է արվի, և ավելի վատ կլինի, եթե չարվի և ըստ քաղաքական հայեցողության ներկայացվի, պետք է ամբողջական ներկայացվի, ինչը զերծ կպահի տարատեսակ շահարկումներից։ Սա պետք է լինի առերեսում ճշմարտությանը, որի պարագայում մենք կարող ենք իրական գնահատականներ տալ և իրական քայլերով որոշել արտաքին սպառնալիքների դիմակայման տեսանկյունից, պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման տեսանկյունից, իսկ այս հարցերի պատասխանները օբյեկտիվ և համակողմանի ուսումնասիրության արդյունքում պետք է արվեն։ Իսկ այս ամենը ամբողջական տվյալներ ունենալուց հետո, հիմա պրոցեսը դեռ չի ավարտված, որոշակիություն դեռ չկա»,- հավելեց իրավապաշտպանը։

 

1in.am

Դիտումներ՝ 143

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????