Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պատերազմի վերաբերյալ Փաստահավաք հանձնաժողովում չպետք է լինեն քաղաքական ուժեր, այն չպետք է մինի պառլամենտի վերածվի

December 27, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ստեղծել պատերազմի պատճառներն ու պարտությունն ուսումնասիրող փաստահավաք խումբ:

 

Մասնավորապես, ըստ ԼՀԿ-ի կողմից մշակված նախագծի՝ փաստահավաք խմբում ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած և առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցիչներով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցիչներով), ինչպես նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը (ընդհանուր՝ 16 անդամ)։

 

Այս խնդրի առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, ճիշտ չի համարում, որ այդ Փաստահավաք հանձնաժողովում լինեն քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

 

«Նախ՝ 44-օրյա պատերազմի հանգեցրած պատճառների, դրա ընթացքում տեղի ունեցած ամբողջական իրադարձությունների, նաև հետևանքների հանգամանքներն ուսումնասիրելու անհրաժեշտության մասին ի սկզբանե եմ ասել, հենց պատերազմական գործողությունների ավարտից հետո, դա իրապես օրակարգային խնդիր է:

 

Երկրորդ՝ հաշվի առնելով այն ներքաղաքական իրավիճակը, որ ձևավորվեց Հայաստանում պատերազմական գործողություններից հետո, իրադարձությունները, որոնք ուղեկցվեցին բռնություններով, այդ թվում՝ ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձով, չեմ գտնում, որ այդ հանձնաժողովում որևէ քաղաքական ուժի ներկայացուցչի ներգրավումը արդյունավետ կլինի:

 

Դա պետք է լինի միայն փորձագետների ներգրավմամբ հանձնաժողով, որոնց առաջադրման մեխանիզմների մասին կարելի է մտածել, այնպես, ինչպես 2008-ին մարտի 1-ից հետո փաստահավաք խմբի հանձնաժողովն էր»,- ասաց Սաքունցը:

 

Նա համոզմունք հայտնեց, որ Հանձնաժողովը կարող է արդյունավետ լինել, ներառյալ նաև միջազգային փորձագետների ներգրավմամբ, որոնք ունեն բարձր հեղինակություն և այդ բնագավառում մասնագետներ են։ «Այսինքն՝ դա պետք է լինի տեղական և միջազգային փորձագետների հանձնաժողով: Միայն այդ մեխանիզմով և այդ կազմով 44-օրյա պատերազմի ուսումնասիրության նպատակով ստեղծված հանձնաժողովը կարող է վստահելի լինել:

 

Ես գտնում եմ, որ նման նախաձեռնությամբ պետք է հանդես գա հենց իշխանությունը, որովհետև պատերազմի ամբողջ պատասխանատվությունն իշխանությունների վրա է, և այս ընթացքում այնքան իրար հակասող վկայություններ, պատմություններ են պատմում, որ պետք է ամբողջական պատկերը, ի վերջո, բացահայտվի, սա կարող է նաև մեխանիզմ հանդիսանալ իրավիճակի լարվածության թուլացման համար»,- ընդգծեց իրավապաշտպանը:

 

Նա նաև նկատեց, որ այս հանձնաժողովը չպետք է հակամարտության հարթակ դառնա իշխանության և ընդդիմություն կոչեցյալի միջև, չպետք է մինի պառլամենտի վերածվի:

 

1in.am

Դիտումներ՝ 138

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????