Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արտաքին հետախուզական ծառայությունը վարչապետի միանձնյա վերահսկողության տակ դնելով` նա դառնում է անվերահսկելի լիազորություններով անձ

December 9, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում հավանություն տվեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:

 

Այս փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր՝ Արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին:

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ ՊՆ-ում, թե ԱԱԾ-ում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը:

 

Նրա խոսքով՝ դրանով հնարավորություն կընձեռվի նորաստեղծ մարմինը համալրել նաև այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով, արհեստավարժությամբ կնպաստեն արտաքին հետախուզության ծառայության կայացմանը:

 

«Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառութային արդյունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով կենտրոնանալ հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլև հնարավորություն կընձեռի ավելի ճկուն և համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի և տարածաշրջանի մարտահրավերներին: Նախագծի անցումային դրույթներում նախատեսվում է կարգավորում այն մասին, որ արտաքին հետախուզության ծառայության ստեղծմանն ու կայացմանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումից 3 տարի անց արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմինները և ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել՝ այս գործառույթն ամբողջովին փոխանցելով նոր ծառայությանը»,- նշեց Մինասյանը:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց. «Կարևոր արձանագրումներից մեկն այն է, որ մենք տեսնում ենք՝ աշխարհում հետախուզական մեթոդներն ու ձևերը զարգանում են այնպես, որ նրանք միշտ չէ, որ ուղիղ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ: Այս առումով որոշում ենք կայացրել ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա մարմին: Հույս ունենք, որ այսպես էականորեն կզարգացնենք մեր երկրի արտաքին հետախուզական կարողությունները»:

 

Այս փաթեթն առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի քննարկմանը` որպես անհետաձգելի նախաձեռնություն։

 

Այս առնչությամբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյանի ղեկավար Արթուր Սաքունց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ԱԱԾ-ից արտաքին հետախուզական ծառայության տարաջատումը շատ ճիշտ որոշում է, ինչպես քննչական վարչությունը ԱԱԾ-ի հանվեց, բայց այն, որ այդ ծառայությունը շարունակելու է մնալ վարչապետի միանձնյա վերահսկողության ներքո, լուրջ մտահոգության տեղիք է տալիս, որովհետև չկա որևէ մեխանիզմ նման շատ կարևոր կառույցի գործունեության նկատմամբ պառլամենտական վերահսկողություն իրականացնելու:

 

«Նման վերահսկողության բացակայության պարագայում այս կառույցի գործունեությունը խիստ կասկածի տակ է դրվում։ Էլի թող զարգացնեն, բայց խոսքը վերաբերում է այդ ծառայության կողմից լիազորությունների չարաշահման կանխմանը։ Լավ են անում, որ զարգացնում են և դա ճիշտ է, բայց երբ չկան վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ, ապա այդ զարգացումները երաշխավորված չեն և չարաշահման ռիսկերը չեն կարող կանխվել, քանի որ որևէ մեխանիզմ չկա։ Չկան բարեվարքության չափանիշներ»,-ընդգծեց իրավապաշտպանը:

 

Սաքունցի խոսքով, այս փոփոխությունը վարչապետի լիազորությունների ավելի մեծացում է ենթադրում. «Իհարկե, կարող են հղում անել, թե որևէ այլ մեխանիզմ չի նախատեսված, սակայն ոչինչ չի խանգարում, որ օրենքի մակարդակով սահմանվի, որ այդ ծառայության պետը վարչապետի առաջարկությամբ հաստատվում է ԱԺ-ի կողմից, կամ նշել, որ այդ ծառայությունը հաշվետվությամբ պետք է հանդես գա ԱԺ գլխադասային հանձնաժողովի մոտ։ Ինստիտուցիոնալ անկախացումից հետո այդ կառույցը նա շարունակում է գործադիր իշխանության հսկողության տակ գտնվել, հետևաբար, հենց ինքը վարչապետն է դառնում անվերահսկելի լիազորություններ ունեցող անձ»,-ընդգծեց Սաքունցը:

 

1in.am

Դիտումներ՝ 20

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????