Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատախազ Կ․ Գաբրիելյանի՝ արձակուրդում գտնվելու պատճառով Ա․ Ռազգիլդեևի գործով նիստը չի կայացել

September 6, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Ջուլիետա Ղուկասյան

Այսօր՝ 2019 թ․ սեպտեմբերի 6-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր գյումրեցի Ջ․ Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող Ա․ Ռազգիլդեևի գործով դատական նիստ։

 

Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի շահերը ներկայացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա․ Սաքունցը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Ա․ Զալյանն ու Հ․ Հակոբյանը։

 

Այսօր Ա․ Զալյանին դատարանից տեղեկացրել են, որ Շիրակի մարզի դատախազ Կ․ Գաբրիելյանը, որը պետք է դատարանում ներկայանար որպես մեղադրող դատախազ, գրություն է ներկայացրել դատարան և խնդրել հետաձգել դատական նիստը, քանի որ արձակուրդում է։

 

Հիշեցնենք՝ Ջ․ Ղուկասյանը մահացել է Գյումրիում 2018 թ․ դեկտեմբերին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևի դաժան ծեծից հետո։ Ա․ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով։

 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները, ի թիվս այլ միջնորդությունների, միջնորդել էին ռուսական 102-րդ ռազմաբազայում պահվող Ա․ Ռազգիլդեևին տեղափոխել ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ, սակայն և վարույթն իրականացնող մարմինը, և դատարանը մերժել էին այդ միջնորդությունը։ Նրանք պատճառաբանել էին, որ դա կհակասի ՌԴ օրենսդրությանը։ 

 

Ա․ Սաքունցն ու Ա․ Զալյանը 2019թ․ հուլիսի 19-ին Ա․ Ռազգիլդեևին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը մերժելու Շիրակի մարզի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումները բողոքարկել են Վճռաբեկ դատարան։

 

Դիտումներ՝ 1206

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????