Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իշխանության ձևավորման չփոփոխվող օրինաչափությունները՝ տեղական մակարդակում

December 5, 2022

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2023թ․ հունվարի 1-ից ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը իր պաշտոնական համացանցային կայքէջում պիտի վարի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետների վերաբերյալ շտեմարան:

 

Համայնքների միավորման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում այժմ կա 71 համայնք։ 

 

Այդ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հիմնականում տեղի են ունեցել 2021-22թթ․։

 

2018թ․ աշնանը տեղի են ունեցել ավագանու ընտրություններ Երևան քաղաքում և համայնքի ղեկավարի ընտրություններ՝ Արարատի մարզի Վերին Դվին և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ Հետևաբար՝ այս երեք համայնքում 2023թ․ աշնանը տեղի կունենան հերթական ընտրություններ։

 

2021թ․ Վանաձոր համայնքում տեղի ունեցած ընտրություններից մեկ տարի անց Վանաձորը դեռևս չունի համայնքապետ և ակնկալելի է, որ 2023թ․ պիտի տեղի ունենան համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ։

 

2022թ․ սեպտեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո քաղաքական ուժերը համայնքապետի ընտրության հարցում համաձայնության չեն եկել Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքում։ Արդյունքում Անիում համայնքապետ չի ընտրվել, իսկ Սիսիանում ավագանու մեծամասնությունը վայր է դրել մանդատները՝ որպես համայնքի ղեկավարի ընտրության դեմ բոյկոտի նշան։ Այս համայնքներում ևս հավանաբար արտահերթ ընտրություններ կնշանակվեն։

 

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2023 թ․ ՏԻՄ ընտրությունների համար նշանակել է 3 օր՝ մարտի 26, հունիսի 11, հոկտեմբերի 29-ը։ 

 

Հավանական է, որ մարտի 26-ին տեղի ունենան ընտրություններ Անի և Սիսիան համայնքներում, հունիսին՝ Վանաձոր համայնքում և հոկտեմբերին Վերին Դվին և Արզնի համայնքներում։ Այս օրերին կգումարվի նաև Երևանի ավագանու ընտրությունների օրը, որը կնշանակվի Կառավարության որոշմամբ։

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման արդյունքում Անկախ դիտորդը հանգել է եզրակացության, որ համայնքապետերի պաշտոնում հիմնականում վերընտրվում են գործող համայնքապետերը, երբեմն համայնքի ղեկավարի պաշտոնակատարները, և իշխանություն փոխվում է միայն, եթե չեն առաջադրվել, ոչ համայնքի ղեկավարը (միավորված համայնքների դեպքում համայնքներից մեկի ղեկավարը), ոչ էլ պաշտոնակատարը։

 

ՀՀ 71 համայնքից 40-ի ղեկավարները վերջին ընտրություններում վերընտրվել են իրենց պաշտոնում՝ անկախ կուսակցական պատկանելությունից կամ առաջադրումից։ Մնացած  համայնքներից 18-ում ընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը։ 2 համայնք՝ Վանաձորը և Սիսիանը, ղեկավար չունեն։ Վարդենիս համայնքում ավագանու քվեարկության արդյունքում համայնքապետ է ընտրվել Տորֆավան համայնքի բազմամյա ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ հաղթելով գործող համայնքապետ՝ ՔՊ թեկնածու Արամ Մելքոնյանին։ Այսպիսով՝ միայն 11-ում համայնքի ղեկավար է ընտրվել նոր անձ։ 

Ընդ որում այս դեպքերից յուրաքանչյուրը բացառիկ է իր հանգամանքներով․



Մարզ

Համայնք

Համայնքապետ

Մեկնաբանություն

Երևան

Երևան

Հրաչյա Սարգսյան

Հրաչյա Սարգսյանը ընտրվել է համայնքապետ խմբակցության կողմից Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու արդյունքում

Արագածոտն

Մեծաձոր

Մրազ Միրոյան

Նախկին համայնքապետը մեղադրվում է չարաշահումների մեջ և չի առաջադրվել։ Միրոյանը ավագանու անդամ էր

Արմավիր

Բաղրամյան

Շանթ Առաքելյան

Նախկին համայնքապետը մեղադրվում է չարաշահումների մեջ և չի առաջադրվել։ Առաքելյանը գլխավորում էր ՔՊ ցուցակը

Արմավիր

Խոյ

Արգիշտի Մեխակյան

Միավորված համայնքի կենտրոն հանդիսացող Գեղակերտ համայնքի նախկին ղեկավարը նորընտիր ղեկավարի խորհրդականն է և առաջադրվել էր նույն ցուցակով։ Համայնքի ղեկավարը գլխավորում էր ՔՊ ցուցակը։ Նաև նախորդ գումարման ԱԺ պատգամավոր էր

Լոռի

Թումանյան

Սուրեն Թումանյան

Թումանյան համայնքի նորընտիր ղեկավարի մրցակիցը համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ ՔՊ ցուցակի գլխավորող Տիգրան Մխիթարյանն էր

Լոռի

Ֆիոլետովո

Ալեքսեյ Չիչյով

Համայնքի նախկին ղեկավար Ալեքսեյ Նովիկովը առաջադրվել և ընտրվել է ավագանու պաշտոնում

Կոտայք

Աբովյան

Էդուարդ Բաբայան

Համայնքի նախկին ղեկավար Վահագն Գևորգյանը, որին նախկինում աջակցում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվել, համայնքապետ է ընտրվել ԲՀԿ նոր թեկնածուն՝ ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանը

Շիրակ

Գյումրի

Վարդգես Սամսոնյան

Համայնքի նախկին ղեկավար Սամվել Բալասանյանը չառաջադրվեց, փոխարենը ձևավորվեց նրա անունը կրող կուսակցություն, որի առաջին համարն էլ ավագանու կողմից ընտրվեց համայնքապետի պաշտոնում։ Սամսոնյանի մրցակիցը ՔՊ ցուցակը գլխավորող մարզպետն էր

Սյունիք

Մեղրի

Բագրատ Զաքարյան

Հանրապետություն կուսակցության ցուցակը գլխավորող Բագրատ Զաքարյանը համայնքապետ ընտրվեց Ազատական կուսակցության հետ հուշագրի ստորագրման արդյունքում, որով կուսակցությունները պայմանավորվեցին, որ սահմանված ժամկետի երկրորդ մասում համայնքապետ կլինի Ազատական կուսակցության թեկնածուն։ Զաքարյանի հիմնական մրցակիցը ՔՊ թեկնածու Արարատ Թումանյանը Համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր

Սյունիք

Տաթև

Սամվել Լալալան

Սամվել Լալայանը համայնքապետ է ընտրվել Շանթ Դաշինք և Ապրելու երկիր կուսակցությունների համագործակցության արդյունքում՝ հաղթելով առավել շատ քվե ստացած ՔՊ թեկնածու Արթուր Մաթևոսյանին, որը համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր

Տավուշ

Բերդ

Աստղիկ Հակոբյան

Համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը քվեարկության արդյունքում վերընտրվել է պաշտոնում, սակայն գտնվում էր կալանքի տակ։ Մանուչարյանի և ցուցակի երկրորդ համարի իքնաբացարկի արդյունքում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվեց Զորավոր համայնք դաշինքի երրորդ համար Աստղիկ Հակոբյանը։

 

Բոլոր համայնքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կարող եք տեսնել այստեղ։

Դիտումներ՝ 65

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????