Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արթուր Սաքունց. Ինչքան դեպքեր են տեղի ունենում, որոնց մասին մենք տեղյակ չենք լինում, քանի որ մահվան դեպքերով չեն ավարտվում… «Հայկական ժամանակ»

February 13, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

ՀԺ-ն ուսումնասիրեց փետրվարի 1-12-ը ներառյալ ՀՀ ՊՆ եւ ԱՀ ՊԲ տրամադրած տվյալների հիման վրա՝ զինծառայության հետ կապված մահացությունների թիվը, ըստ այդմ եղել է 6 մահ։ Փետրվարի 7-ին Սյունիքի մարզի զորամասերից մեկի պահպանության տեղամասում 4 զինծառայող մնացել են ձնահյուսի տակ, 3-ը (Տիգրան Արզումանյան, Կարապետ Նազարյան, Նվեր Շահբազյան) մահացել են։

 

Փետրվարի 9-ին ԱՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Պետրոսյանը։

 

Երեկ՝ փետրվարի 12-ին ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Տիգրան Մանվելյանը։

 

Նույն օրը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Տիգրան Մխոյանը։

 

Այսինքն՝ 2019 թ. հունվար-փետրվարին ծառայության հետ կապված դեպքերով ՀՀ ԶՈԻ-ում եւ ԱՀ ՊԲ-ում եղել է 4 մահ, իսկ 2020 թ. հունվարի 1-ից մինչ փետրվարի 12-ը՝ 10-ը։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը զինծառայողների մահվան դեպքերի աճը պայմանավորում է զինվորական կարգապահության եւ կանոնադրական հարաբերությունների ոչ պատշաճ կատարմամբ, որը ըստ նրա՝ պայմանավորված է սպաների անբավարար աշխատանքով։ «Զինվորները պետք է ունենան իրենց ծառայողական պարտականությունների ցանկը, որոնցով պետք է զբաղվեն։ Այդ ամենը պետք է իրականացվի սպաների մշակած ծրագրերով։ Եթե այդ ամենը չի արվում կամ պատշաճ հետեւողականություն չի ցուցաբերվում, բնականաբար լինում են այսպիսի տխուր հետեւանքներ։ Ինչքան դեպքեր են տեղի ունենում, որոնց մասին մենք տեղյակ չենք լինում, քանի որ մահվան դեպքերով չեն ավարտվում… ԳՇ պետ, պաշտպանության նախարար, ընդհուպ մինչեւ վերջին սպան՝ անելիք ունեն այստեղ»։

 

aravot.am

Դիտումներ՝ 461

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????