Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վանաձորի Արցախ պուրակում շինաշխատանքները դարադարեցնելու հայցի քննությանը Մշակույթի նախարարությունը չի ներգրավվի

October 11, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ

2018 թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ Վարչական դատարանի Վանաձորի նստավայրում  շարունակվեց Վանաձորի «Արցախ» պուրակում շինաշխատանքները դադարեցնելու պահանջով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը:

 

Նախորդ դատական նիստին ավելի վաղ որպես երրորդ անձ ներգրավված շինաշխատանքներն իրականացնող «Գ և Մ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Ոսկանյանը դատարան չէր ներկայացել և խնդրել էր հետաձգել նիստը:

 

2018թ. հոկտեմբերի 9-ին կայացած դատական նիստին վերջինս ներկայացել էր դատարան:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներ Անի Չատինյանն ու Հայկ Հակոբյանը միջնորդեցին գործում ներգրավել նաև ՀՀ Մշակույթի նախարարությանը: Վերջինս ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրության հիման վրա շինարարական աշխատանքները դադարեցնելու համար 2018թ. օգոստոսի 6-ին դիմել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, քանի որ «նախագծային փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված կարգով չեն համաձայնեցվել լիազորված մարմնի՝ ՀՀ Մշակույթի նախարարության հետ»:

 

Բացի դրանից՝ ՀՀ Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ  Ա. Աբրոյանը Ազատության հետ զրույցում հայտնել էր, որ ինքը շինաշխատանքներ իրականացնելուն համաձայնություն չի տվել և որ Վանաձորի քաղաքապետարանը «Գ. և Մ.» ՍՊԸ-ին շինարարական թույլտվություն տալու՝ Մշակույթի նախարարության համաձայնությունը կորզել է կեղծիքով։

 

Արտակ Ոսկանյանը առարկեց ներկայացված միջնորդության դեմ: Դատարանն էլ մերժեց այն:

 

Դրանից հետո  կողմերը հանդես եկան բացման խոսքով, ապա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները խնդրեցին հետաձգել դատական նիստը՝ լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու նպատակով:

 

Ի դեպ՝ Ա. Աբրոյանի՝ Ազատությանը տված հարցազրույցի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018թ. սեպտեմբերի 7-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն: Սակայն ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի հետաքննիչ Մ. Ավետիքյանը մերժել էր քրեական գործ հարուցել, քանի որ «նախապատրաստված նյութերով հանցագործության մասին արժանահավատ տվյալներ չէր ստացել»:

 

Իր բացատրություններով Ա. Աբրոյանը նշել էր, թե իր խոսքում նկատի է ունեցել այն, որ եթե «Արցախ պուրակի» կարգավիճակի փոփոխության հետ կապված փաստաթղթի տակ կա իր ստորագրությունը, ուրեմն դա կեղծիք է: Իսկ ինչ վերաբերում է պուրակի տարածքում զբաղվածության կենտրոն կառուցելուն համաձայնություն տալուն, նա նշել է, որ իր ենթակայությամբ գտնվող աշխատակիցը առանց իր կարծիքը հարցնելու է փաստաթուղթը ներկայացրել փոխնախարարի ստորագրմանը:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ. հոկտեմբերի 8-ին բողոքարկել է հետաքննիչ Մ. Ավետիքյանի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, քանի որ վարույթն իրականացնող մարմնի գործողություններն ուղղված չեն եղել հաղորդման մեջ առկա տեղեկությունները ստուգելուն ու հանցագործություն կատարած անձանց բացահայտելուն. Ի թիվս այլ հարցերի՝ վարույթն իրականացնող մարմինը գնահատական չի տվել այն հարցին, թե արդյոք փոխնախարարը ուներ այդ փաստաթղթի տակ ստորագրելու լիազորություն, չի անդրադարձել Մշակույթի նախարարության՝ շինաշխատանքները դադարեցնելու հարցով Վանաձորի քաղաքապետին ուղղված գրությանը:

 

ՀՀ Գլխավոր դատախազությունը դեռևս չի արձագանքել:

 

Դիտումներ՝ 1716

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????