Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրները Հայաստանում

September 17, 2019

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Սեփական

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության բնագավառում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ճանապարհների վերաբերյալ վերլուծություն՝ Կազմակերպության վարած 18 դատական գործերի ուսումնասիրության հիման վրա։

 

Դրանց գերակշիռ մասը հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին է վերաբերում։

 

Այդ գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխատանքային իրավունքների խախտման հիմնական պատճառներն են․

 

  • աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների բացակայությունը
  • իրենց աշխատանքային իրավունքների մասին իրազեկվածության ցածր մակարդակը
  • իրավասու մարմինների անգործությունը

 

18 դատական գործերով արձանագրել ենք այն խնդիրները, որոնք հանգեցնում են մարդու իրավունքների խախտումների։

 

Դրանք են․ 

 

  1. աշխատողի նկատմամբ խտրականության և անօրինական հետապնդումների դրսևորումներ,
  2. աշխատանքից անհիմն ազատումներ,
  3. աշխատողի նկատմամբ չհիմնավորված կարգապահական տույժերի կիրառումներ,
  4. աշխատողին  իր կատարած աշխատանքի դիմաց ոչ համարժեք վարձատրության տրամադրում, աշխատավարձի չվճարումներ կամ պակաս վճարումներ,
  5. աշխատաժամանակի, դրույքաչափի հետ կապված աշխատավարձի սխալ հաշվարկներ,
  6. գործատուի կողմից աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելը,
  7. աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ այդ մասին սահմանված կարգով չծանուցելը,
  8. գործատուի կողմից աշխատավայրում աշխատողի առողջությանը պատճառված վնասի չհատուցելը։

 

Այս խնդիրների համադիր վերլուծության արդյունքում վերհանել ենք իրավական խնդիրներ, որոնց լուծման դեպքում հնարավոր կլինի բարելավել աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության ներկայիս վիճակը։

 

 

  • Աշխատանքի պետական տեսչության ստեղծումը՝ որպես աշխատանքային իրավունքների ապահովման մարմին

 

 

Անհրաժեշտ է ստեղծել Աշխատանքի պետական տեսչություն, որին պետք է վերապահվի ՀՀ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված չափորոշիչներին համապատասխան լիազորություններ՝ շնորհելով  այլ պետական մարմիններից բացարձակ անկախություն։

 

Նման մարմին ստեղծելու դեպքում աշխատողների համար հստակ կլինի, թե աշխատանքային իրավունքների խախտման դեպքում որ կառույցին պետք է դիմել։

 

Վերջերս ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել մի քաղաքացի, որը գործատուի կողմից խախտումների մասին Պետական եկամուտների կոմիտե ահազանգելուց հետո պատասխան էր ստացել, որ այդ տեղեկատվությունը կընդունեն ի գիտություն՝ պլանային այց կատարելիս։ Դրանից բացի՝ այլ գործողություններ ՊԵԿ-ը չէր ձեռնարկել։ Այդ հարցով ՀՀ վարչապետին դիմելուց հետո՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա․ Զալյանը ՀՀ Ֆինանսների նախախարությունից ևս նույնաբովանդակ պատասխան էր ստացել, որ ՊԵԿ-ը քաղաքացու բողոքի հիման վրա թեմատիկ ստուգումներ չէր կարող իրականացնել։ Այսպիսով՝ Աշխատողը փաստացի զրկվել էր իր իրավունքները վերականգնելու հնարավորությունից։

 

Իսկ գործող Առողջապահական և աշխատանքի պետական տեսչությանը վերապահված լիազորությունների շրջանակից ու վերահսկողությունից դուրս են մնում աշխատանքային իրավունքների խախտումներին առնչվող նման հարցեր։

 

 

  • Աշխատողների նկատմամբ խտրականության դրսևորումների բացահայտման և կանխման խնդիրները

 

 

Ինչպես նշեցինք, մեր վարած գործերի շրջանակում աշխատողի նկատմամբ խտրականության և անօրինական հետապնդումների դրսևորումները ևս հաճախադեպ են։

 

Խտրականության դրսևորումների բացառման համատեքստում միանգամայն օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջանում ստեղծել անկախ մարմին, որը բացառապես կզբաղվի խտրականության դրսևորումներին առնչվող տարաձայնությունների լուծմամբ և օժտված կլինի այլ պետական մարմիններից բացարձակ անկախությամբ։

 

 

  • Աշխատանքային իրավունքները՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում

 

 

Աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ մեզ հայտնի դարձած դեպքերի հիմնական մասը վերաբերում է ՀՀ-ում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատողների աշխատանքային իրավունքների  խախտումներին։

 

Պետք է արձանագրենք, որ հաճախ այդ գործերի շրջանակներում լիազոր մարմնին իր ենթակա կառույցում արձանագրված խախտումների մասին հայտնելը տրամաբանական արդյունք չի ունենում՝ լիազոր մարմնի անգործության հետևանքով։

 

Վերլուծության մեջ ներկայացրել ենք նաև, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ վերհանված խնդիրները լուծելու համար։

 

Վերլուծությունն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 3143

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????