Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա երկրաշարժից տուժած Վահագնիի 6 ընտանիքի բնակարանի իրավունքից զրկելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

December 12, 2019

Լրատվամիջոցները մեր մասին | Նորություններ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում 2019 թ․ դեկտեմբերի 9-ին քրեական գործ է հարուցվել՝ երկրաշարժից տուժած Վահագնիի 6 ընտանիքի բնակարանի իրավունքից զրկելու փաստի առթիվ։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2019 թ․ նոյեմբերի 12-ին հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել էր Ազատություն ռադիոկայանի 88-ի աղետից տուժած մոտ 30 ընտանիքների տնակները փաստաթղթերում դարձել են քարե բնակելի տներ հրապարակման հիման վրա։

 

Ազատության անդրադարձը

 

Դատախազություն հաղորդում ներկայացրած իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարևոր է համարում պարզել, թե արդյո՞ք փաստաթղթերում քարե տուն դարձած տնակների տերերի անուններով պետությունը խոշոր գումար չի առանձնացրել ու դարձյալ կեղծ փաստաթղթեր կազմել, իբրև թե նրանց համար տուն է կառուցվել կամ տան փոխհատուցում տրվել։

 

«Թե ինչի հետևանքով են մարդիկ տարիներ շարունակ մնացել առանց բնակարանի, այ դրա պատճառները պետք է բացահայտել, և դա ուղղակիորեն առնչություն ունի համակարգային կոռուպցիայի հետ, որի դրսևորումներից մեկը հանդիսացել է աղետի գոտում բնակարանների շինարարության համար ֆինանսների յուրացմամբ», - նկատեց Սաքունցը:

 

«Այնպես չէ, որ կառավարությունը ֆինանսներ հատկացրեց բնակարաններ կառուցելու համար, իսկ նախկինում հատկացված գումարները պետք է մնան էտպես անհետևանք կամ առանց ուսումնասիրության: Մեր նպատակն է այդ հատկացված գումարների ճակատագիրը որոշելու, դրանցում պատասխանատու անձանց բացահայտելու և գումարները վերադարձնելու պետական բյուջե», - շեշտեց իրավապաշտպանը:

 

Դիտումներ՝ 729

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????