Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պետական խոսքը բազարային մակարդակի հասցնելը չէր հեղափոխություն կատարած քաղաքացու ակնկալիքը․ Սաքունցը՝ ԱԺ նախագահի հայտարարության մասին

December 24, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցին վրդովեցրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքը Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ելույթին։

 

«Քաղաքական խոսքը, համակարգային խոսքը, պետական խոսքը հասցնել նման բազարային մակարդակի, կներեք, դա ամենևին այն չէ, ինչ-որ հեղափոխություն կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր ակնկալում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը։

 

Վիրավորանքներով լի ֆեյսբուքյան գրառման մեջ Ազգային ժողովի նախագահը է՛լ «եսակենտրոն» ու «ջղաձիգ», է՛լ «ուրացող» ու «դավաճան» նաև «պորտաբույծ» էր անվանել Մարությանին՝ ակնարկելով ինչ-որ «դեղերի և տանը տարիներով փակվելու» նրա սովորության մասին, սպառնացել, որ էլ ավելին կարող է ասել, բայց «էս անգամ չի ասի»։ «Ու չհամարձակվես մեր Երևանի անունը տալ կամ իմ թիմի անդամներից խոսել: Դու Երևան ու ՔՊ «խոպան» էկած տղա էիր, քո քաղաքը Պրահան է, իսկ քո թիմը՝ փողը, շաատ փողը», - գրել է Սիմոնյանը:

 

 

 

Խորհրդարանի խոսնակը, որ դեռ երկու տարի առաջ նախկին քաղաքապետի ծննդյան տոնի առիթով գրում էր՝ «մեր ընկերությունը փշերի միջով տանում ենք դեպի աստղեր», իր երեկվա գրառումը պարսավանքով սկսել, պարսավանքով էլ ավարտել էր՝ «ամո՛թ քեզ, Տկզար»:

 

Հայոց լեզվի բացատրական բառարանում կարդում ենք՝ տկզարը պարկապզուկն է կամ պարկապզուկ նվագողը։

 

Այսօրվա իշխանությանը քննադատած Մարությանը իր հրաժեշտի ելույթում նաև Սիմոնյանի համար գնված 200 հազար դոլարանոց մեքենան էր հիշատակել, թե «մանկապարտեզ ու ճանապարհ վերանորոգելու համար միջազգային գործընկերներից երկիրը փող է խնդրում, բայց արդարացնում է Ազգային ժողովի նախագահի շքեղ մեքենան»։

 

Արթուր Սաքունցը հիշեցնում է՝ 2018-ի ընդվզումը նախևառաջ միանձնյա կառավարման դեմ մարդկանց բողոքի պատճառով տեղի ունեցավ, հեղափոխական իշխանությունը, կարծում է, հիմա նույն ճանապարհն է բռնել։

 

«Չկա պատասխանատվության ինստիտուտը, հակակշիռների ինստիտուտը։ Իրավիճակի, որում հայտնվեցին առաջին հերթին երևանցիները, հանձինս այսօրվա խայտառակ քվեարկության, որևէ հիմնավորում ժողովրդավարական արժեքների բովանդակության տեսակետից, պատասխանատվության տեսակետից չկա, բացարձակապես կա խմբին պատկանելությունը կամ խմբին չպատկանելու այդ մոտեցումները, եթե դրան գումարենք նաև այլ տեղական ինքնակառավարման մարմիններում՝ Վանաձորում, Թալինում այն հետապնդումները, որոնք ավագանու անդամների նկատմամբ կիրառվում են, ապա պատկերը ավելի ամբողջանում է։ Մենք ունենք իրապես բավականին լուրջ խնդիր, որ այս Սահմանադրությունը խժռում է հեղափոխական արժեքները, յուրացնում է այդ ռեսուրսները և հերթական անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները առնչվում են միանձնյա, խմբային, միակուսակցական կառավարման և նրա հետևանքների հետ», - ասաց իրավապաշտպանը։

 

azatutyun.am

Դիտումներ՝ 47

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????