Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պետությունը պարտավոր է ջանքեր գործադրել՝ պաշտպանելու իր քաղաքացիների իրավունքները նաև Հանրապետության տարածքից դուրս

July 19, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ահազանգի հիման վրա արտասահմանում գտնվող ՀՀ երեք քաղաքացիներ կարողացել են վերադառնալ Հայաստան։ Այդ հարցով ՀՔԱՎ էին դիմել հարազատները։

 

ՀՀ պետական կառույցների միջոցով խնդիրը լուծելու փորձերից հետո Վանաձորի բնակիչ Է․ Ու․-ը դիմել էր ՀՔԱՎ՝ Չինաստանում գտնվող իր դստերն ու փեսային Հայաստան վերադարձնելու հարցով։ Երկու շաբաթ նրանց հետ կապ հաստատելու հնարավորություն չունենալուց հետո Է․ Ու․-ը 2021 թ․ հունիսի 11-ին դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ իր տեղեկություններով դուստրն ու փեսան Չինաստանի միգրացիոն ծառայությունում են, բայց թե ինչ պատճառով և ինչ պայմաններում` չի հաջողվել ճշտել։ Կապ է հաստատել Չինաստանում ՀՀ դեսպանատան հետ, անգամ գնել վերադարձի տոմսերը, բայց տոմսերն էլեկտրոնային եղանակով ՀՀ դեսպանատուն ուղարկելուց հետո էլ վերադարձը հնարավոր չի եղել կազմակերպել։

 

2021 թ․  հունիսի 14-ին ՀՔԱՎ-ը գրությամբ դիմել է ՀՀ արտգործնախարարություն։ Հունիսի 18-ին ԱԳՆ-ից հայտնել են, որ գրությունն ստանալուց հետո Չինաստանում ՀՀ դեսպանությունից կապ են հաստատել և Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների, և նրանց հարազատների հետ, ապա կազմակերպել նրանց վերադարձը։ ՀՀ քաղաքացիները Հայաստան են վերադարձել հունիսի 19-ին։

 

Նման մեկ այլ դեպքով ՀՀ 18-ամյա քաղաքացի էր հայտնվել Վրաստանի տարածքում։ 

 

2021 թ․ մայիսի 25-ին ՀՔԱՎ էր դիմել տղայի մայրը և հայտնել, որ տղան խաբեության զոհ է դարձել, ինչի արդյունքում դեռևս ապրիլի 28-ին Վրաստանի տարածքում է հայտնվել՝ անօրինական ճանապարհով։ ՀՔԱՎ դիմելու պահին տղան գտնվել է World Vision Georgia կազմակերպության տարածքում։ Մայրը տեղեկացրել է, որ խնդրի մասին տեղյակ են ՀՀ իրավապահները, և որ փորձել է նրանց միջոցով տղային վերադարձնել Հայաստան, սակայն ամիսներ շարունակ ոչ մի արդյունքի չի հասել։

 

Տղայի անհապաղ վերադարձը կազմակերպելու հարցով ՀՔԱՎ-ը դեռևս 2021 թ․ մայիսի 31-ին դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Նույն գրությամբ տեղեկատվություն է հայցել նաև մինչ այդ պահը ձեռնարկված միջոցառումների մասին։

 

ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը հունիսի 25-ին հայտնել է, որ Վրաստանում տղայի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, նրան տրվել է վերադարձի վկայական, և արդեն հունիսի 24-ին նա վերադարձել է Հայաստան։

 

Այս դեպքով ՀՔԱՎ-ը մայիսի 31-ին նաև հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունից տեղեկացրել են, որ սահմանը ապօրինի հատելու դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ, որի շրջանակում քննության առարկա կդառնա նաև առևանգման մասին ՀՔԱՎ հաղորդումը։

Դիտումներ՝ 120

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????