Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անկախության կարևոր երաշխիքներից մեկը ֆինանսավորման սկզբունքն է

March 19, 2021

Նորություններ

«ՍիվիլՆեթի» կազմակերպած «Ինչու՞ է կառավարությունը ցանկանում վերանայել ՄԻՊ-ի ֆինանսավորումը» թեմայով քննարկման բանախոսներն էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը և իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։

 

«Մարդու իրավունքների բնագավառում պետության կողմից վերցրած պարտավորությունների կարևորությունը  կայանում է նրանում,  որ նա չպետք է  քաղաքական իշխանության կախվածությամբ պայմանավորված լինի և չի կարող որևէ քաղաքական հայեցողությամբ գնահատվել, և նույնսիկ կարող եմ ասել՝ սա վերքաղաքական, թե ապաքաղաքական այն կառույցն է, որի անկախության կարևոր երաշխիքներից մեկը հենց այդ ֆինանսավորման սկզբունքն է»,- ասում է Արթուր Սաքունցը։

 

Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը հիմնված է պետության կողմից մարդու իրավունքների բնագավառում վերցրած պարտավորությունների կատարման վիճակը հետազոտելու ու վերահսկելու վրա և դրա համար պետությունը ֆինանսավորում է, որպեսզի պետական բյուժեից տրված միջոցներով այդ առաքելությունը իրականացվի։ Երկրորդ՝ սա այն եզակի ինստիտուտն է, որը ստեղծվում է պետական օրենքի ուժով ու սահմանադրության հիման վրա և նրա անկախության կարևոր երաշխիքներից մեկը՝ ֆինանսավորման սկզբունքն է։ 

 

Հատկապես պատերազմից հետո խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում  չեն պակասել։ Ֆինանսավորման իջեցումը նվազեցնում է հնարավորությունը  արձագանքելու, ուսումնասիրելու և լուծումներ գտնելու համար։ Ըստ Սաքունցի՝ առաջնային է ոչ թե ֆիանանսավորումը, այլ սկզբունքը։ Մի շարք միջազգային կառույցներում, Հայաստանը որպես միջազգային հանրության անդամ ունի պարտավորություններ, և պետության կերպարը որոշվում է իր՝ մարդու իրավունքների բնագավառում ունեցած վերաբերմունքի հիման վրա, որտեղ, սակայն, լուրջ վստահության խնդիր է առկա, որպես ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավուքնների պաշտապանության հարցերին հետամուտ պետության նկատմամբ։

 

«Ոչ մի պետական ինստիտուտ չի շահում, երբ քիչ է վերահսկողությունը իր ղեկավարած համակարգում մարդու իրավունքների պաշտպանության հարցում»,- նշում է Սաքունցը։

 

Քննարկման ամբողջական տարբերակը՝ տեսանյութում

Դիտումներ՝ 136

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????