Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ի՞նչ եղանակով են փաստաթղթեր ստանում և փոխանցում զինկոմիսարիատները՝ արտակարգ դրության պայմաններում

March 31, 2020

COVID-19 | Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաճախ տրվող հարցեր | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

Ի՞նչ եղանակով են փաստաթղթեր ստանում և փոխանցում զինկոմիսարիատները՝ արտակարգ դրության պայմաններում

 ՀՔԱՎ-ից հեռավար տարբերակով իրավախորհրդատվություն ստանալու կոնտակտները՝ ԱՅՍՏԵՂ

 

Արտակարգ դրության պայմաններում պետական կառույցները սահմանափակել են թղթային տարբերակով դիմումների ընդունումը։ Մենք փորձեցինք ճշտել, թե ինչպես են կազմակերպում աշխատանքները զինկոմիսարիատները։

 

Մեր զանգերի արդյունքում կարողացանք ճշտել, որ Արագածոտնի ու Վայոց Ձորի զինկոմիսարիատները դադարեցրել են փաստաթղթաշրջանառությունը։

 

Հաջողվեց կապ հաստատել նաև Լոռու, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի մարզերի  զինկոմիսարիատների հետ, նրանք դեռևս շարունակում են դիմումները և առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը ստանալ թղթային տարբերակով։

 

Չնայած որոշ զինկոմիսարիատներ դեռևս պահպանում են թղթային տարբերակով փաստաթղթաշրջանառությունը, բայց նաև տեղեկացանք, որ բոլոր զինկոմիսարիատների հետ առցանց փաստաթղթաշրջանառությունը կարելի է կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական էլփոստի միջոցով․ նախարարությունից նամակները կվերահասցեագրեն համապատասխան մարմիններին։ Քաղաքացիները ևս փաստաթղթերը կարող են ստանալ ՊՆ էլփոստով։

 

ՊՆ էլփստը՝ modpress@mil.am

 

Զորակոչիկների, զինծառայողների իրավունքների հարցերով ՀՔԱՎ կարող եք դիմել հետևյալ կոնտակտներով․


Արմինե Սադիկյան
☎️093339441 (նաև viber)
📩asadikyan@hcav.am

 

 

Դիտումներ՝ 811

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????