Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Առողջական խնդիրներով զորակոչված Դ. Բ.-ն շուրջ 3 ամիս անց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցության արդյունքում զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և վաղաժամ զորացրվել

May 6, 2019

Առողջության պաշտպանվածության իրավունք | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2019թ. հունվարին առողջական խնդիրներով զորակոչված Դ. Բ.-ն «Հիվանդությունը ձեռք է բերել զինծառայության ընթացքում» նշումով 2019թ. ապրիլի 19-ին զորացրվել է՝ ճանաչվելով  զինծառայությանը ոչ պիտանի:

 

Իսկզբանե Դ. Բ.-ն զինծառայությանը սահմանափակումով էր պիտանի ճանաչվել։ Զորակոչվելուց որոշ ժամանակ անց նրա մոտ ոտքերի ցավեր են սկսվել և անգամ բուժմաս դիմելուց հետո ոչ միայն չեն դադարել, այլ ավելի են սրվել։

 

2019թ. փետրվարին տեղափոխվել է նախ տեղի, ապա Երևանի զինվորական հոսպիտալ։ Ոտքերի խնդիրներին զուգահեռ նրա մոտ նաև կակազություն է նկատվել։ Բժիշկներն այդ նշանները վերագրել են սթրեսին և դեղամիջոցներ նշանակել դրա դեմ, ապա ուղեգրել Երեւանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք, որտեղ էլ բավականին երկար ժամանակ է մնացել:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 2019թ. մարտի 23-ին դիմել է Դ. Բ.-ի քույրը և հայտնել, որ եղբորը պատշաճ չեն հետազոտել, միայն բանավոր հարցերի միջոցով են եզրակացության եկել, և այդ պահին նա ցավազրկողներ ու ինչ-որ դեղահաբեր է ստանալիս եղել նշված բաժանմունքում։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմելու օրը, քրոջ փոխանցմամբ, Դ. Բ.-ն չի կարողացել նույնիսկ շարժել ոտքերն ու ձեռքերը, նկատել է վերջույթների թուլություն։

 

Զինծառայողին համապատասխան բուժում տրամադրելու կամ անհնարինության դեպքում նրա պիտանիության հարցը վերանայելու և վաղաժամ զորացրելու հարցով 2019թ. մարտի 25-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։

 

Ուղիղ մեկ ամիս անց՝ 2019թ. ապրիլի 25-ին թվագրված գրությամբ Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Գ. Հայրապետյանը հայտնել է, որ 2019թ. ապրիլի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախաձեռնությամբ բժիշկ հոգեբույժի հետ համատեղ քննարկման արդյունքում Դ. Բ.-ն ներկայացվել է ԿՌԲՀ նիստին և զինծառայությանը ոչ պիտանի ճանաչվել։

 

2019թ. ապրիլի 19-ին Դ. Բ.-ն արձակվել է պահեստազոր։

 

Դիտումներ՝ 2265

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????