Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Գ․ Օկոևը ևս հաստատեց․ ծննդկանի կյանքը փրկելու համար բժիշկ Շահվերդյանը պետք է հեռացներ արգանդը

July 4, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Կյանքի իրավունք | Հռիփսիմե Նազլուխանյան | Հրապարակումներ | Նորություններ

2019 թ․ հուլիսի 2-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում վանաձորցի ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժիշկ Դավիթ Շահվերդյանի գործով հարցաքննվեց դատաբժիշկ-գինեկոլոգ Գ․ Օկոևը։

 

Նա դատարան էր հրավիրվել ամբաստանյալ Դ․ Շահվերդյանի և նրա պաշտպան Ա․ Ոսկանյանի միջնորդությամբ։ Նրանք նշել էին, որ ավելի վաղ հարցաքննված փորձագետ Հ․ Չախոյանը նեղ մասնագիտական հարցերին չի պատասխանել, և անհրաժեշտություն էին տեսել հարցաքննելու նեղ մասնագետին։

 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանն առարկել էր միջնորդության դեմ և նշել, որ փորձագետ Հայկազն Չախոյանը սպառիչ պատասխաններ է տվել, նաև դատարանին հիշեցրել էր գործը ողջամիտ ժամկետներում քննելու պարտականության մասին։

 

Այնուամենայնիվ դատարանը միջնորդությունը բավարարել էր և դատաբժիշկ-գինեկոլոգին հրավիրել հարցաքննության։

 

Քանի որ դատական ծանուցագիրը Գ․ Օկոևը ուշ էր ստացել և շուրջ երկու տարի առաջ տրված փորձագիտական եզրակացությունը նախապես ուսումնասիրելու հնարավորություն չէր ունեցել, նա նախ ժամանակ խնդրեց դրա համար։

 

Սկզբում հարցեր տվեց ամբաստանյալ Դ․ Շահվերդյանը։ Նրա հարցերը վերաբերում էին արձանագրված պատռվածքներին ու դրանց կլինիկական դրսևորումներին, արնահոսության բնույթին, բժշկի ենթադրվող գործողություններին այդ իրավիճակում։

 

Փորձագետը, հարցերին պատասխանելով, նշեց, որ արգանդի պարանոցի պատռվածքը, եթե հասել է արգանդի ստորին սեգմենտ, ուրեմն անցել է ամբողջ պարանոցով, եղել է վերջին աստիճանի։ Ապա վերահաստատեց նախորդ դատական նիստերին հարցաքննված փորձագետ Հայկազն Չախոյանի պնդումը, որ արյան փոխներարկումը, առանց արգանդը հեռացնելու, ինքնանպատակ է եղել։ «Մի կողմից կլցնես, մյուս կողմից դուրս կգա, չի լինի էդպես»,-նշեց փորձագետը։

 

Չնայած նրան, որ ըստ փորձագետի՝ վիճակը կատաստրոֆիկ էր, և արնահոսության բազմաթիվ աղբյուրներ կային, նա նշեց, որ նախ պետք էր անել այն ամենը, ինչ նախատեսված էր ուղեցույցով։ Գ․ Օկոևը չհերքեց, որ բժիշկ Դ․ Շահվերդյանը որոշ գործողություններ արել է, բայց դրանք թիրախային չեն եղել․ «Կարեր դնելը չի նշանակում, որ արնահոսությունը կդադարեր․ հնարավոր է՝ անոթը չկարվեր»։

 

Ըստ Գ․ Օկոևի՝ արյան մեծ կորուստը կանխելու համար վիրահատող բժիշկը որովայնահատման կգնար մի քիչ ավելի շուտ․ «Պետք էր բռնացնել այն պահը, երբ կայուն վիճակից հետո ճնշումն ու պուլսը սկսել են ընկնել»։

 

Դատարանի և մեղադրող դատախազի ճշտող հարցերին ի պատասխան՝ փորձագետը հաստատեց․ արնահոսության չդադարելու դեպքում բոլոր միջոցների արդյունք չտալու պարագայում միակ ելքը արգանդի հեռացումն էր, որը էապես կնվազեցներ արյան կորստի չափն ու կմեծացներ ծննդկանի կյանքը փրկելու հավանականությունը։

 

Հաջորդ դատական նիստը 2019թ․ օգոստոսի 8-ին է։

 

Դիտումներ՝ 1862

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????