Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անվտանգության ոլորտի կառույցների նկատմամբ պառլամենտական վերահսկողության անհրաժեշտություն կա. քննարկում

April 13, 2021

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2021 թ. ապրիլի 8-ին Երևանի «Դաբլթրի բայ հիլթն» հյուրանոցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը անցկացրեց «Ազգային անվտանգության ծառայության գործունեության նկատմամբ պառլամենտական վերահսկողության իրականացման առկա խնդիրների քարտեզագրումը եւ դրանց լուծման ուղիները» զեկույցի քննարկումը։ Ուսումնասիրությունն իրականացվել է Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդի ֆինանսավորմամբ իրականացվող «Վերահսկողության բարձրացում անվտանգության բնագավառի նկատմամբ» ծրագրի շրջանակում։

 

Քննարկմանը ներկա էին պետական իրավասու մարմինների, այդ թվում՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկմանը մասնակցելու հրավեր էինք ուղարկել նաև ՀՀ Ազգային անվտագության ծառայությանը, բայց այդ կառույցից ներկայացուցիչներ չկային։

 

 

Նախ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց ուսումնասիրությունն իրականացնելու և այդ ոլորտի խնդիրները բացահայտելու անհրաժեշտությունը, ապա զեկույցի հեղինակը մանրամասնեց ուսումնասիրության հիմնական ուղղությունները։

 

 

Բոլոր մասնակիցները համակարծիք էին, որ առկա իրավական կարգավորումների պարագայում պառլամենտական վերահսկողությունը անվտանգության բնագավառի նկատմամբ արդյունավետ ու վերահսկելի կդարձնի անվտանգության ոլորտի կառույցների գործունեությունը։ Նրանք նաև իրենց մտահգությունները հայտնեցին և ուսումնասիրությունն ընդլայնելու, այլ ուղղություններ ևս դիտարկելու առաջարկներ ներկայացրին, մասնավորապես՝ ԱԱԾ կողմից գործառույթների ծավալի, աշխատակիցների կրթության, մասնագիտական կարողությունների զարգացման, ինչպես նաեւ ԱԱԾ գործունեության մեջ ներգրավվելու համար անհրաժեշտ չափանիշների եւ չափորոշիչների հստակեցման վերաբերյալ։ Անդրադարձան նաև անվտանգության համակարգում նորագույն տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների հարցերին։

 

 

Քննարկման ավարտին մասնակիցները հույս հայտնեցին, որ նման քննարկումները շարունակական կլինեն և այս ուսումնասիրությունը լավ նախադեպ կլինի ոլորտի խնդիրներին ուշադրություն հրավիրելու, լուծման ուղիներ գտնելու հարցում։

 

Դիտումներ՝ 66

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????