Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կադաստրի կոմիտեն նախագիծը մշակելիս ղեկավարվել է ոչ թե բարեխղճության և օրինականության, այլ հակառակը՝ տեղեկատվության անհիմն, անբարեխիղճ ստացման և տնօրինման կանխավարկածով․ ՀՔԱՎ դիրքորոշումը

September 1, 2022

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Կադաստրի կոմիտեն մշակել և հանրային քննարկման է դրել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը  հակասում է փաստաբանական գործունեության վերաբերյալ միջազգային կառույցների մշակած սկզբունքներին և կանոններին: 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Նախագծի մասին դիրքորոշում է հրապարակել e-draft.am-ում, որում ներկայացրել է հետևյալ հիմնավորումները։

 

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է այն սուբյեկտների ցանկը, որոնց ՀՀ օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է առանց իրավատիրոջ համաձայնության: Նախագծով առաջարկվում է նշված սուբյեկտների ցանկից հանել ՀՀ-ում արտոնագրված փաստաբաններին:

 

Կադաստրի կոմիտեն նախագիծը մշակելիս ղեկավարվել է ոչ թե բարեխղճության և օրինականության, այլ հակառակը՝ տեղեկատվության անհիմն, անբարեխիղճ ստացման և տնօրինման կանխավարկածով՝ նշելով, որ «փաստաբանի արտոնագիր ունենալը չի կարող բավարար պայման լինել տեղեկատվության տրամադրման համար, քանի որ տեղեկատվության պահանջը կարող է նաև պայմանավորված չլինել կոնկրետ գործով և որոշակի անձի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ»։

 

Սրանով Նախագծի հեղինակը փաստաբանին դիտել է ոչ թե օրենքով իրավապաշտպան գործունեության իրականացնող, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովող հասարակության հատուկ սուբյեկտ, այլ «արտոնագիր ունեցող» անձ, ինչը բացարձակ անարգանք է փաստաբանության ինտիտուտի և ամբողջ փաստաբանական համայնքի նկատմամբ։ Բացի դրանից՝ Նախագծի հեղինակը չի ներկայացրել վիճակագրություն կամ հաստատված տեղեկատվության օրենքով սահմանված հնարավորությունը չարաշահելու կամ իրավաբանական օգնություն տրամադրելու պարտավորություններից դուրս օգտագործելու  մասին։

 

Իրավաբանությամբ զբաղվող անձինք հիմնարար դեր են խաղում օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության գործում: Պետությունները պարտավոր են երաշխավորել, որ այդ անձինք կարողանան իրենց մասնագիտությունն իրականացնել առանց անհարկի սահմանափակումների:

 

Իր լիազորություններն իրականացնելիս՝ վստահորդին իրավաբանական օգնություն ցույց տալիս, անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության կարգավորումը ուղղված է փաստաբանի աշխատանքի արդյունավետության ապահովմանը  և պայմանավորված է փաստաբանի՝ որպես իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի հատուկ կարգավիճակով։ Նախագծով առաջարկվող սահմանափակումը անհիմն է, անհարկի միջամտություն է փաստաբանի գործունեությանը, նվազեցնում է փաստաբանի աշխատանքի արդյունավետությունը և հակասում միջազգային իրավական կարգավորումներին, ուստի առաջարկում ենք Նախագիծը հանել շրջանառությունից։

 

Դիրքորոշումն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 112

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????