Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայտարարություն Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Ղրիմի և Դոնբասի փակ քրեակատարողական հաստատություններում COVID-19-ի վերաբերյալ։ Անհրաժեշտ է միջազգային կազմակերպությունների անհապաղ արձագանքը

March 24, 2020

Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Համատեղ | Հայտարարություններ

Մենք՝ ներքոստորագրյալներս, դիմում ենք միջազգային կազմակերպություններին և նրանց անդամ պետություններին՝ կանխելու կորոնավիրուս վարակի տարածումը կալանավայրերում (քրեակատարողական հաստատություններ և նախնական կալանքի կենտրոններ) Ռուսաստանի Դաշնության կողմից ժամանակավորապես օկուպացված Ղրիմում, Ռուսաստանի Դաշնության փաստացի վերահսկողության տակ գտնվող Դոնբասում և հենց Ռուսաստանի Դաշնության տարածքում։  

 

Իրավիճակը օկուպացված Ղրիմում և Ռուսաստանի Դաշնությունում

 

2020թ․ մարտի 16-ից Ռուսաստանի Դաշնության դաշնային քրեակատարողական ծառայությունը կասեցրել է բոլոր այցելությունները կալանավայրեր՝ կանխելու հիվանդության տարածումը կասկածյալների, մեղադրյալների և դատապարտյալների, ինչպես նաև քրեակատարողական համակարգում աշխատող անձանց շրջանում։ 

 

Միևնույն ժամանակ քրեակատարողական համակարգի վարչակազմերը չեն կարողանում կատարել ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման վերաբերյալ ցուցումները։ Այս հաստատությունների առողջապահական ծառայությունները չունեն համապատասխան անձնակազմ, դեղորայք և սարքավորումներ։  Նրանք չեն կարող պայքարել տարածված սովորական հիվանդությունների դեմ, հետևաբար՝ ավելորդ է խոսել համաշխարհային առողջապահական ճգնաժամից։ 

 

Ավելին՝ կալանավայրերը վարակիչ հիվանդությունների տարածման շատ բարձր ռիսկ են ներկայացնում։ Շինությունները հաճախ վատ են օդափոխվում, իսկ քրեակատարողական հաստատությունների ղեկավարությունը չի կարողանում ապահովել բավարար սանիտարահիգիենիկ պայմաններ, այսինքն՝  ձեռքերը լվանալու համար բավարար ջրի հասանելիություն։ Կալանավորված անձինք շարունակաբար ենթարկվում են բարձր ռիսկի՝ առօրյա աշխատանքի, հավաքների, լոգանքների ժամանակ և այլն։ Քրեակատարողական հաստատությունների ղեկավարությունը ամեն օր զննում է կալանավորներին և իրականացնում խցերի ստուգում՝ ազատազրկված անձանց հետ մարմնային կոնտակտի մեջ մտնելով։ Շնչառական հիվանդությունների ախտանշան ունեցող անձանց համար դիմակներ հասանելի չեն ոչ կալանավորների, ոչ անձնակազմի համար։ 

 

«Մարտի 19-ին շտապօգնության աշխատակիցները խնդրեցին դատարանին թույլ տալ ինձ տեղափոխել հիվանդանոց, բայց ոչ ոք ինձ այդպես էլ չտարավ այնտեղ։ Ինձ պարզապես տարան դատարանի շենքի մի փոքր սենյակ։ Այնտեղ ես պառկեցի հատակին մինչև երեկոյան ժամը 9-ը, որովհետև նստարանին շատ քիչ տեղ կար, իսկ ես ուզում էի պառկել, քանի որ մրսում ու դողացնում էի։ Դատարանի լսումների գրաֆիկը շատ խիտ է, մենք ոտքի վրա ենք մնում 12-14 ժամ շարունակ՝ առանց ջրի ու ուտելիքի։ Ես վերադարձա իմ խուց երեկոյան ժամը 11-ին մոտ։ Գնացի մեկ այլ բուժաշխատողի մոտ, բայց հակաբիոտիկներից բացի՝ ուրիշ ոչինչ չստացա։  Այդ օրվանից սկսած ջերմությունս 39,3 С էր, նույնիսկ բարձրանում էր մինչև 39.8 C։ Մոտս չոր, շատ տհաճ հազ կա։ Քիթս լցված է։ Դժվար եմ շնչում։ Խցում 3-4 մարդ նույնպես հիվանդ է։ Նրանց նույնպես ասպիրին և նույն հակաբիոտիկներն են տալիս։ Այսօրվա դրությամբ [մարտի 23] չգիտեմ, թե ջերմությունս ինչքան է։ Դիմում եմ գրել, խնդրել, որ բժիշկը լսի թոքերս։ Բայց ինձ տարան տեսակոնֆերանսի, որ մասնակցեմ դատական նիստին, իսկ բժշկի այդպես էլ չտարան։ Չեմ ուզում բողոքել, բայց սա տանջանք է։ Բանտում մարդը պարզապես հնարավորություն չունի ինքն իրեն պաշտպանելու», ասում է խղճի բանտարկյալ, «Ղրիմյան սոլիդարության» համակարգող Սերվեր Մուստաֆայևը։ 

 

Իրավիճակն էլ ավելի է վատանում հետևյալ գործոնների հետևանքովՌուսաստանի քրեակատարողական հաստատությունների և կալանավայրերի գերբնակեցում, ազատազրկված անձանց՝ վատ սանիտարահիգիենիկ պայմաններում լինելը և ազատազրկված անձանց տեղափոխումը օկուպացված Ղրիմից Ռուսաստանի Դաշնություն, որը տևական ժամանակ է պահանջում և հակասում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերին։ Բացի դրանից՝ Ռուսաստանի քրեակատարողական հաստատություններում խոշտանգման տարածվածության պայմաններում արտաքին աշխարհի հետ ազատազրկված անձանց կապի սահմանափակումը մեծացնում է վատ վերաբերմունքի ռիսկը, հատկապես  ճգնաժամային իրավիճակներում։ 

 

Իրավիճակը Ռուսաստանի Դաշնության կողմից վերահսկվող Դոնբասում 

 

Ռուսաստանի Դաշնության կողմից վերահսկվող Դոնբասում իրավիճակն էլ ավելի վատ է։ 6 տարվա պատերազմից հետո նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հասանելիություն չունի ազատազրկված անձանց։ Բացի այսպես կոչված պաշտոնական կալանավայրերից, գոյություն ունի նաև գաղտնի կալանավայրերի մեծ ցանց։ Այդպիսի մի վայր նշվել էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի վերջին զեկույցում։ Այն կոչվում է «Մեկուսացում» և տեղակայված է Դոնեցկի նախկին գործարաններից մեկի շենքում։ Կալանքի պայմանները թե «պաշտոնական», և թե գաղտնի կալանավայրերում հավասարազոր են խոշտանգման և վատ վերաբերմունքի և անհարմար են նույնիսկ կարճաժամկետ կալանքների համար։  

 

«Դոնեցկի կալանավայրում ինձ պահում էին 13-րդ բաժնում, որը ազատազրկված անձանց պայմանների առումով համարվում էր «լավագույնը»։ Խցի պայմանները սարսափելի էին․ վատ սանիտարական պայմաններ, շատ միջատներ և  խավարասերներ, չէի կարողանում նույնիսկ օգտագործել ներքնակը, այն ամբողջովին կեղտոտ էր ու լի փայտոջիլներով, այսպիսով քնում էի մետաղյա մահճակալի վրա, որի վրա գցում էի տնից ուղարկված ծածկոց։ Պատուհանի մի մասը կոտրված էր, և սենյակում օդը միշտ սառն էր։ 10-րդ բաժնում, որն ամենավատն է, իրավիճակը ծայրահեղ է այնտեղ առնետներ կան, իսկ կոյուղաջրերը հաճախ լցվում են խուց։ Տարածք գրեթե չկա, խցում 2 մարդ հազիվ է տեղավորվում, մթություն է տիրում, արևի ոչ մի շող չկա, քանի որ այդ բաժինը տեղակայված է կալանավայրի նկուղում», - ասում է Դոնեցկի լրագրող Ստանիսլավ Ասեյևը, որին ազատել են 2019 թ-ի դեկտեմբերի փոխանակման ժամանակ։ 

 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի զեկույցում անդրադարձ է արվում  ազարազրկված անձանց խոշտանգման և վատ վերաբերմունքի լայնատարած պրակտիկային։ Կալանավայրերից վերջերս դուրս եկած անձինք հայտնում են, որ ենթարկվել են ծեծի, այդ թվում՝ էլեկտրաշոկերով, շնչահեղձության («թաց» և «չոր» մեթոդներ), սեռական  բռնության, խոշտանգման, մարմնի մասերի հեռացման (եղունգներ և ատամներ), նրանց զրկել են ջրից, ուտելիքից, քնից կամ զուգարանի հասանելիությունից, մահապատժի իմիտացիա են արել, սպառնացել են բռնություն գործադրել կամ սպանել և սպառնացել են վնասել ընտանիքին։  

 

«Մեկուսացման» բազմաթիվ կալանավորներ ցուցմունքներ են տվել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին և նկարագրել այս հաստատություններում բժշկական խնամքի որակը։ Ըստ նրանց՝ հարցաքննությունների և խոշտանգումների ժամանակ ներկա է եղել բուժաշխատող։ Նա գիտակցության է բերել գիտակցությունը կորցրած անձանց և հուշել, թե ինչպես կարելի է խոշտանգել այնպես, որ պատճառվի որքան հնարավոր է շատ ցավ՝ առանց մահվան ելքի։ Բուժաշխատողը նաև քննել է կալանավորներին մինչև խոշտանգումը սկսելը, հարցրել նրանց հիվանդությունների մասին, չափել արյան ճնշումը կամ ստուգել սրտի զարկերը, ներարկումներ արել։ 

 

Նույնիսկ այն հաստատություններում, որտեղ պաշտոնապես հաստատված է անձանց կալանավորումը (ի տարբերություն գաղտնի կալանավայրերի) ազատազրկված անձանց դեղորայք և անհրաժեշտ պարագաներ տրամադրում են իրենց հարազատները։  Կարանտինի ժամանակահատվածում Դոնբասի սահմանազերծման գծի հատման սահմանափակումներ դրվեցին։ Այսօր այն ազատազրկված անձինք, ում հարազատներն ապրում են Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում, չեն կարողանա ստանալ անհրաժեշտ դեղորայքն ու պարագաները։ Հետևաբար՝ չկա ոչ մի պատրանք, որ ներկայումս Ռուսաստանի փաստացի վերահսկողության տակ գտնվող Դոնբասի քրեակատարողական հաստատություններում և կալանավայրերում կորոնավիրուսի տարածման դեպքում կլինի որևէ բժշկական օգնություն։ Ավելին՝ հարց է առաջանում, թե ինչ միջոցներ կձեռնարկեն Ռուսաստանի կողմից վերահսկվող ապօրինի զինված խմբավորումները՝ ի սկզբանե կանխելու կորոնավիրուսի տարածումը քրեակատարողական հաստատություններում և կալանավայրերում, և հենց իրենց  վարակվելուց պաշտպանելու համար։

 

Ռուսաստանի կողմից օկուպացված և վերահսկվող ուկրաինական տարածքների քրեակատարողական հաստատությունների և կալանավայրերի վերոնշյալ խնդիրները իրական վտանգ են ներկայացնում ոչ միայն ազատազրկված անձանց և անձնակազմի, այլև ամբողջ բնակչության համար։ Եվ քանի որ ըստ գիտնականների՝ համավարակը կարող է շարունակվել ալիքներով, դա կարող է վտանգել այլ երկրների բնակչությանը։  

 

Ելնելով վերոնշյալից և հաշվի առնելով Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի՝ 2020 թ-ի մարտի 20-ի դիրքորոշումը՝  հորդորում ենք միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ին, Եվրոպայի Խորհրդին, Եվրոպական Միությանը, ԵԱՀԿ-ին և անդամ պետություններին՝ անհապաղ արձագանքել, մասնավորապես

 

  • 🔹   Դիմել Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի վերջինս ձեռնարկի անհապաղ քայլեր՝ իրականացնելու իր միջազգային պարտավորությունները և 1պաշտպանի կալանավորների կյանքն ու առողջությունը թե պաշտոնապես (Ռուսաստանի Դաշնությունում և Ղրիմում) և թե ոչ պաշտոնապես՝ Կրեմլի կողմից վերահսկվող ապօրինի զինված խմբավորումների միջոցով, ինչպիսին են ներկայումս Ռուսաստանի կողմից վերահսկվող Դոնբասի խմբավորումները, 

 

2մշակի վարակի կանխարգելման և տարածման հակազդման անհրաժեշտ պլաններ՝ ըստ կորոնավիրուսի (COVID-19) համավարակի (ECPT, 03/20/2020) համատեքստում «Ազատազրկված անձանց հանդեպ վերաբերմունքի սկզբունքների» և

 

3կատարի ԱՀԿ-ի ցուցումները։ 

 

  • 🔹Ստիպել Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ կրճատել քրեակատարողական հաստատություններում ազատազրկված անձանց քանակը (մասնավորապես՝ փոխելով խափանման միջոցները տնային կալանքի՝ հասարակության համար ցածր վտանգ ներկայացնող հանցագործությունների համար, և անմիջապես բաց թողնելով ապօրինի կալանավորված քաղբանտարկյալներին)՝ հաշվի առնելով, որ խցերի, քրեակատարողական հաստատությունների և կալանավայրերի կարգավորումները թույլ չեն տալիս ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, ինչպիսին է, օրինակ, սոցիալական հեռավորություն պահելը։ 
  • 🔹  Եվրոպայի խորհրդի մարմինները, այդ թվում՝ Նախարարների կոմիտեն, Գլխավոր քարտուղարը և Մարդու իրավունքների հանձնակատարը, պետք է արագորեն ցուցումներ մշակեն՝ կոչ անելու 140 միլիոնանոց բնակչությամբ Ռուսաստանի Դաշնությանը՝ կատարել այս որոշիչ քայլերը։ Ռուսաստանի Դաշնությունը կարող է ձեռնարկել բազմաթիվ միջոցներ, որոնք կարող են արագ ազդեցություն ունենալ, օրինակ՝ սկսած դատախազների՝ քրեական քաղաքականության ոլորտի ցուցումներից մինչև  ներում և համաներում։
  • 🔹Մարդու հիմնարար իրավունքները պաշտպանող միջազգային կազմակերպությունների բոլոր մշտադիտարկող, դատական և քվազիդատական մեխանիզմները պետք է բացառիկ միջոցառումներ ձեռնարկեն, որպեսզի իրենց դերը կատարեն համավարակի ժամանակ։ Մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետք է ընդլայնի իր հնարավորությունները՝ վերանայելու 39-րդ Կանոնի համաձայն անհապաղ միջոցառումների ձեռնարկման հայցերը, որոնք կարևոր են՝ մարդկային կյանքը պաշտպանելու համար։ Ակնկալվում է, որ մոտ ապագայում նման հայցերի թիվը կաճի։ 
  • 🔹  Մարտի 25-ին Մինսկում կայանալիք Եռակողմ կոնտակտի խմբի հանդիպման ժամանակ Միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ն, պետք է բարձրացնեն Ռուսաստանի Դաշնության կողմից միջազգային միջկառավարական կազմակերպություններին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մշտադիտարկման առաքելությանը, ԵԱՀԿ մարդու իրավունքների գնահատման առաքելությանը Ղրիմում, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին և Եվրոպայի խորհրդի այլ կոնվենցիաներին և ինստիտուցիոնալ մեխանիզմներին, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպություններին, ինչպիսին է՝ Կարմիր Խաչը, օկուպացված Ղրիմին և Դոնբասին անհապաղ և անխոչընդոտ հասանելիություն տալու հարցը։ 
  • 🔹  Ֆրանսիան և Գերմանիան՝ որպես Նորմանդյան քառյակի անդամներ, ինչպես նաև ԱՄՆ-ը և Միացյալ Թագավորությունը՝ որպես  Բուդապեշտի հուշագրի ստորագրյալներ, պետք է հորդորեն Ռուսաստանի Դաշնությանը՝ իրականացնել արդյունավետ վերահսկողություն Դոնեցկի և Լուգանսկի տարածաշրջանների վրա՝ համապատասխանելու Մինսկի համաձայնագրերին, որոնք վերաբերում են զինված կոնֆլիկտում անմիջական ներգրավվածության պատճառով  ազատությունը սահմանափակված անձանց, ինչպես նաև օկուպացված Ղրիմում և Ռուսաստանի Դաշնությունում քաղբանտարկյալներին ազատելու անհրաժեշտությանը։ 

 

Մենք նաև պահանջում ենք Ուկրաինայի իշխանություններից՝ կատարել բոլոր այն ցուցումները, որոնք նշված են կալանավայրերում COVID-19-ի վերաբերյալ՝ ՀԿ-ների դիմումում, որպեսզի նրանք կատարեն Ուկրաինայի միջազգային պարտավորությունները՝ պաշտպանելու այն անձանց կյանքն ու առողջությունը, ովքեր համավարակի ժամանակ գտնվում են իրենց վերահսկողության տակ։ 

 

Քաղաքացիական ազատությունների կենտրոն (Ուկրաինա) 

Մարդու իրավունքների տարածաշրջանային կենտրոն (Ուկրաինա)

Մարդու իրավունքների Ուկրաինայի ինստիտուտ (Ուկրաինա)

Ղրիմ-թաթարական ժողովրդի մեջլիս (Ուկրաինա)

Զանգվածային տեղեկատվության ինստիտուտ (Ուկրաինա)

Դետեկտոր մեդիա (Ուկրաինա)

Արևելյան Ուկրաինայի՝ քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն(Ուկրաինա)

Լուհանսկի մարդու իրավունքների տարածաշրջանային կենտրոն «Այլընտրանք» (Ուկրաինա)

Մարդու իրավունքների տուն Չեռնհիվում (Ուկրաինա)

Իրավական օգնության ուկրաինական ֆոնդ (Ուկրաինա)

Խոշտանգումների կանխարգելման ուկրաինական կենտրոն (Ուկրաինա)

Դոնբաս SOS (Ուկրաինա)

Կրեմլի քաղբանտարկյալների հարազատների ասոցիացիա (Ուկրաինա)

Ղրիմ-թաթարական ռեսուրսների կենտրոն (Ուկրաինա)

Քաղաքական գիտության ասոցիացիա (Ուկրաինա)

Հաջողության տարածք (Ուկրաինա)

Կրիվոյ ռոգ քաղաքի իրավապաշտպան հասարակություն (Ուկրաինա)

Իրավապահ ոլորտում մարդու իրավունքների ուկրաինացի մշտադիտարկողների ասոցիացիա (Ուկրաինա)

Պիլիպ Օրլիկի անվան ժողովրդավարության ինստիտուտ (Ուկրաինա)

Ուկրաինայի էթնիկ համայնքների կոնգրես (Ուկրաինա)

Խարկովի սոցիալական հետազոտությունների ինստիտուտ (Ուկրաինա)

ՀԱԳ մասնակիցների հարազատների և մայրերի համաուկրաինական քաղաքացիական շարժում «Բերեգինյա» (Ուկրաինա)

Բարեգործական հիմնադրամի կայունացման աջակցության ծառայություններ (Ուկրաինա)

Խոցելի երիտասարդների սոցիալական զարգացման Վինիցայի ՀԿ «Բողբոջ» (Ուկրաինա)

Համաուկրաինական երիտասարդական կազմակերպություն «Տարածաշրջանային նախաձեռնությունների ֆոնդ» (Ուկրաինա)

Երիտասարդական կազմակերպություն «ՍՏԱՆ» (Ուկրաինա)

Հակակոռուպցիոն գործողությունների կենտրոն (Ուկրաինա)

Կրոնական ազատության ինստիտուտ (Ուկրաինա)

Տերնոպոլի իրավապաշտպան խումբ (Ուկրաինա) 

IAC քաղաքացիական տարածք (Ուկրաինա)

Սև ծովի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ (Ուկրաինա)

Իրավապաշտպան նախաձեռնություն (Ուկրաինա)

Թատրոնի փոփոխություն (Ուկրաինա)

Մարդու իրավունքների հարթակ (Ուկրաինա)

«Էյդոս» կենտրոն (Ուկրաինա)

Ազատականացման շարժման հետազոտությունների կենտրոն (Ուկրաինա)

Համաուկրաինական ժողովրդավարական ֆորում ՀԿ (Ուկրաինա)

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա (Ֆրանսիա)

Քաղաքացիական վերահսկողություն (Ռուսաստան)

Բաց երկխոսության ֆոնդ (Բելգիա)

Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե (Նորվեգիա)

Բիր Դուինոյի իրավապաշտպան շարժում - Ղրղզստան (Ղրղզստան)

Ինտերնյուզ Ուկրաինա (Ուկրաինա)

UkraineWorld (Ուկրաինա)

Ուկրաինան առանց խոշտանգման ՀԿ (Ուկրաինա)

Համաուկրաինական ակտիվ համայնքի նախաձեռնություն (Ուկրաինա)

Ինստիտուտ «Ռեսպուբլիկա» (Ուկրաինա)

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա (Ֆրանսիա)

Մակեդոնիայի Հելսինկյան կոմիտե (Հյուսիսային Մակեդոնիա)

Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոն (Ադրբեջան)

Մեմորիալ-Գերմանիա (Գերմանիա)

Բուլղարիայի Հելսինկյան կոմիտե (Բուլղարիա)

Եվրոպական քաղաքացիական ասամբլեա, Ֆրանսիա

Ռուս-գերմանական փոխանակում (Գերմանիա)

Մարդու իրավունքների մշտադիտարկման ինստիտուտ (Լիտվա)

Նոր Եվրոպա կենտրոն (Ուկրաինա)

Նիդերլանդների Հելսինկյան կոմիտե (Նիդերլանդներ)

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (Հայաստան)

«Արժանապատվություն» հասարակական միություն  (Ղազախստան)

Human Rights Matter (Գերմանիա)

Փոքրամասնությունների իրավունքների խումբ Եվրոպա (Հունգարիա)

Քաղաքացիական ազատությունների և իրավունքների իտալական կոալիցիա (Իտալիա)

Մարդու իրավունքների միջազգային համագործակցություն (Բելգիա)

Հայաստանի Հելսինկյան կոմիտե (Հայաստան)

Ավստրայի Հելսինկյան ասոցիացիա (Ավստրիա)

Մարդու իրավունքների և օրենքի գերակայության միջազգային բյուրո, Ղազախստան (Ղազախստան)

Promo-LEX ասոցիացիա (Մոլդովա)

Հանրային ֆոնդ «Գոլոս սվոբոդի» (Ղրղզստան) 

Մարդու իրավունքների Հելսինկյան կոմիտե, Սերբիա (Սերբիա)

Մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամ (Լեհաստան) 

Մասնակցության և զարգացման կենտրոն (Վրաստան) 

Քաղաքացիական արիություն և հակառասիստական աշխատանք (Գերմանիա)

Մարդու իրավունքների իտալական ֆեդերացիա (Իտալիա)

Հասարակություն՝ ի աջակցություն Ուկրաինայի (Լատվիա)

Սոլիդարության, փոխադարձ օգնության և մշակույթի ասոցիացիա «Բարի սիրտ» (Պորտուգալիա)

Ուկրաինացիների ասոցիացիա Իռլանդիայի Հանրապետությունում «ՈՒԱԻՀ» (Իռլանդիա)

Մալայզիայի ուկրաինական մշակութային ասոցիացիա (Մալայզիա)

Կամավորական հարյուրյակ Բրեշիայում (Իտալիա)

Ուկրաինա-Սլովակիա նախաձեռնություն (Սլովակիա)

Ուկրաինացի կանանց կազմակերպություն Շվեդիայում (Շվեդիա)

Լոնդոն Եվրոմայդան (Մեծ Բրիտանիա)

United Help Ukraine (ԱՄՆ)

Ուկրաինա-Հեմնից-Եվրոպա (Գերմանիա)

Ուկրաինական մշակույթի և սոլիդարության միություն (Թուրքիա)

Ուկրաինա-Ավստրական մշակութային և կրթական կենտրոն Վիեննայում (Ավստրիա)

Ուկրաինացիները Մոնղոլիայում (Մոնղոլիա)

Տեղեկատվական հարթակ «Իռլանդական տուն» (Իռլանդիա)

Ուկրաինացիների կենտրոնական ասոցիացիա Գերմանիայում (Գերմանիա)

Ուկրաինական համայնք Ֆիլիպիններում (Ֆիլիպիններ) 

Ուկրաինական հայրենասերների գլոբալ շարժումը Մյունխենում (Գերմանիա)

Արդարության կորպուս (Ուկրաինա)

Համաիսպանական ՀԿ «Ուկրաինական հայրենասիրական ասոցիացիա ԿԱՄՔ», Մադրիդ (Իսպանիա)

Ուկրաինական լիգա Թարագոնիա «Панна, Дівочі посиденьки» (Իսպանիա)

Քաղաքացիական նախաձեռնություն «Եվրոմայդան-Վարշավա» (Լեհաստան)

Կրոնական ազատության ինստիտուտ (Ուկրաինա)

Ուկրաինացիների միջազգային ասոցիացիա/ Mezinárodní Asociace Ukrajinců EuroMajdan z.s. (Չեխիայի Հանրապետություն)

Սուրբ Օլգայի ասոցիացիա  (Ավստրալիա)

Ավստրալիայի ուկրաինացի ազատ կազակներ (Ավստրալիա)

Ուկրաինայի իսրայելցի ընկերները (Իսրայել)

Ուկրաինացիների համայնք, Վիլնյուս (Լիտվա)

Ուկրաինացիների համայնք, Գվադալախարա (Մեքսիկա)

Ուկրաինացիների համայնք Ֆինլանդիայում (Ֆինլանդիա)

Երիտասարդ Ուկրաինա ասոցիացիա, Մադրիդ (Իսպանիա)

Սոցիալական և քաղաքական զարգացման բյուրո (Ուկրաինա)

Ուկրաինան ունի քո կարիքը (Ուկրաինա)

Միասին՝ ավելի ուժեղ (Ուկրաինա)

Ուկրաինայի ազատական-ժողովրդավարական լիգա (Ուկրաինա)

Պաշտպան, Չերնիհովսկայա շրջանի Նոսովկա քաղաք (Ուկրաինա)

Իրավական զարգացման ցանց (Ուկրաինա)

Բնական իրավունքներ, Ուկրաինա (Ուկրաինա)

Միջազգային անվտանգության և եվրոատլանտյան ինտեգրման կենտրոն (Ուկրաինա)

Զարգացման հիմնադրամ (Ուկրաինա)

Հասարակական կենտրոն «Կանանց հեռանկարներ» (Ուկրաինա)

Քաղաքական կրթության ինստիտուտ (Ուկրաինա)

Ուկրաինայի ապագայի ինստիտուտ (Ուկրաինա) 

Լուհանսկի տարածաշրջանային իրավապաշտպան կանանց կազմակերպություն «Չայկա» (Ուկրաինա)

Սոցիալական մարդասիրական նախաձեռնությունների և նորարարությունների հարթակ «Միացյալ համակարգման կենտրոն» (Ուկրաինա)

Դոկուդեյզ ՀԿ (Ուկրաինա)

Բարեգործական կազմակերպություն «Բարեգործություն և առողջություն» (Ուկրաինա)

Ազդեցության խումբ ՀԿ (Ուկրաինա)

Տնտեսական և իրավական վերլուծությունների կենտրոն (Ուկրաինա)

Կրեատիվ կենտրոն Դագազ ՀԿ (Ուկրաինա)

Մեդիա նախաձեռնություն մարդու իրավունքների համար (Ուկրաինա)

Բանակի, փոխակերպման և զինաթափման ուսումնասիրությունների կենտրոն (Ուկրաինա)

Բարեգործական կազմակերպություն «Ուկրաինայի պաշտպանության հիմնադրամ» (Ուկրաինա)

Սոցիալական գործողության կենտրոն (Ուկրաինա) 

Իրավապաշտպան խումբ «ՍԻՉ» (Ուկրաինա)

ԴԵՅՈւՐԵ հիմնադրամ (Ուկրաինա)

Ոստոկ-SOS (Ուկրաինա)

Պաշտպանության իրավունք ՀԿ (Ուկրաինա)

Կանանց վետերանների շարժում ՀԿ (Ուկրաինա)

Նոյեմբերի 30-ի խումբ (Ուկրաինա)

Կանանց իրավունքների լիգա «Հավասարների ներդաշնակություն» ՀԿ (Ուկրաինա)

Սուրբ Կլիմենտայի կենտրոն ՀԿ (Ուկրաինա)

Ոգի և տառ ՀԿ (Ukraine)

Ուկրաինական միասնության դաշինք ՀԿ (Ուկրաինա)

Բարեգործական կազմակերպություն «Մարդու իրավունք» (Ուկրաինա)

Ժողովրդավարության և օրենքի գերակայության կենտրոն (Ուկրաինա)

Ֆորպոստ ՀԿ (Ուկրաինա)

Թվային անվտանգության լաբորատորիա (Ուկրաինա)

Ղրիմ SOS (Ուկրաինա)

Քաղաքացիական ազատությունների գրասենյակ (Տաջիկստան)

Ազատ Ռուսաստան հիմնադրամ (ԱՄՆ/Ուկրաինա)

Truth Hounds (Ուկրաինա/Վրաստան)

Համաշխարհային ուսումնասիրությունների կենտրոն «Ռազմավարություն XXI» (Ուկրաինա)

Մարդու իրավունքների փորձագիտական կենտրոն

Մարդու իրավունքների Չերկասյան կենտրոն

Խոշտանգման կանխարգելման ուկրաինական կենտրոն (Ուկրաինա)

Վերադարձ տուն (Ուկրաինա)

Humanrights.ch (Շվեյցարիա)

Դիտումներ՝ 713

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????