Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ողբերգական է՝ բանակում ինքնասպան են լինում ավելի շատ, քան՝ բանտերում

February 3, 2023

Լրատվամիջոցները մեր մասին

 

 

ՀՔԱՎ գրասենյակի տվյալներով՝ 2022-ին ՀՀ և ԼՂ-ի Զինված ուժերում 64 զինծառայող է մահացել՝ խաղաղ պայմաններում։ Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիան ներառված չէ։ Եթե 200-ից ավելի զոհի փաստն էլ հաշվի առնենք, գրեթե 300 զինծառայող է մահացել 2022-ին։ Իսկ ահա 2021-ին խաղաղ պայմաններում մահացել է 76 զինծառայող։ 2022-ին մահերից 17-ը եղել է առողջական խնդիրներով պայմանավորված, 17-ը՝ ավտովթար, 6 դեպք ինքնասպանություն է որակվել, 6-ը՝ սպանություն։ Իսկ 2021-ին 17 զինծառայող մահացել է առողջական խնդիրների պատճառով, 15-ը՝ ավտովթարի հետևանքով, 11-ը՝ սպանության, 9-ը՝ ինքնասպանության հետևանքով։ Factor TV-ի հարցազրույցում փաստաբան, ՄԻՊ Զինծառայողների իրավունքների հարցերով նախկին տեղակալ Արմեն Գրիգորյանին հարց ուղղեցինք՝ ի՞նչ բարեփոխումներ չեն անում իշխանությունները, որ այսքան շատ զինծառայող է մահանում խաղաղ պայմաններում։ Եվ իհարկե՝ ինչպե՞ս էր հնարավոր խուսափել հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան սցենարից։

 

Արմեն Գրիգորյանն ասում է՝ որպես այդպիսին մեկ գործիք գոյություն չունի, և համակարգային լուծում է անհրաժեշտ Զինված ուժերում մարդու իրավունքների վիճակը բարելավելու նպատակով․ «Ինձ համար անընդունելի է նույնիսկ մեկ զինծառայողի մահը խաղաղ պայմաններում։ Հենց այսպիսին պետք է լինի նաև Զինված ուժերի հրամանատարության, երկրի ղեկավարության մոտեցումը։ Մեկ մահն անգամ՝ անընդունելի է։ Էլ չեմ ասում սպանության կամ ինքնասպանության մասին։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ՔԿՀ-ներում ավելի քիչ են ինքնասպան լինում, քան զինված ուժերում։ Սա ողբերգական երևույթ է։ Ի՞նչ է նշանակում Զինված ուժերում այդքան շատ սպանություններ։ Մենք խոսում ենք պետության պարտականության մասին։ Եթե ինչ-որ զինծառայող հակված է ինքնասպանության, հրամանատարությՈՒնը պետք է դա կանխորոշի և կանխի»։ Արմեն Գրիգորյանը պնդում է, որ երկրի ղեկավարի մակարդակով պետք է հայտարարվի Զինված ուժերում թեկուզ մեկ զինծառայողի մահվան անթույլատրելիության մասին, ինչն ուղերձ կլինի հրամանատարությանը՝ դրանք թույլ չտալու։ Ըստ նրա՝ բարեփոխումների համալիր պետք է գործարկվի բանակում մարդու իրավունքների վիճակը բարելավելու նպատակով։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/606928.html

© factor.am

Դիտումներ՝ 36

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????