Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Բանակում տեղի ունեցող ինքնասպանություններն ու սպանությունները ուղղակի կապակցված են կոռուպցիոն սխեմաների հետ»

February 4, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր առավոտյան հայտարարություն տարածեց, որ ՊՆ գնդապետի կոչումով բարձրաստիճան պաշտոնատար անձը, բերման է ենթարկվել կոռուպցիոն գործարքների համար՝ հարուցված քրեական գործի շրջանակներում: ԱԱԾ-ն, սակայն չի հայտնում թե ինչ հոդվածներով է հարուցված քրեական գործը։

 

Ըստ ԱԱԾ-ի հիշյալ պաշտոնյան օգտագործելով իր դիրքն ու հեղինակությունը, պահանջել և ստացել է խոշոր չափերի գումար զինծառայողի մորից՝ նույն զորամասի մեկ այլ ստորաբաժանում տեղափոխելու համար: Գնդապետին, որի անունը չի հրապարակվում վերագրվում է պաշտոնական չարաշահման առնվազն 9 դրվագ, դրանցից մեկն օրինակ. 2020 թվականի սեպտեմբերի 13-ին վերջինիս անձամբ պահանջել է խոշոր չափերի՝ 975 հազար 340 դրամին համարժեք 2 հազար ԱՄՆ դոլար գումար կաշառք, որից 490 հազար դրամ գումարը ստացել է հաջորդ օրը՝ «Աջարաբեթ» կայքի իր օգտահաշվին փոխանցման եղանակով:

 

Նշելով, որ այս դեպքը միակը չէ՝ ԱԱԾ-ն հայտնում է, որ տվյալ անձի գործողությունները չեն սահմանափակվել միայն ժամկետային և զորահավաքային զինծառայողների օգտին գործողություններ կատարելու համար կաշառք ստանալով։

 

Բանակում տեղի ունեցած ապօրինությունների մասին ևս մեկ հայտարարություն էր տարածվել նաև օրեր առաջ։

 

ԱԱԾ-ն հայտնել էր, որ ձերբակալվել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդական Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն» Դավիթ մականունով` հին զենք մատակարարելու և ՊՆ-ից խոշոր չափի գումար հափշտակելու մեղադրանքով։

 

Բանակում տեղի ունեցած բարքերի մասին տարիներ շարունակ բարձրաձայնվում էր իրավապաշտպանների և հասարակական կազմակերպությունների կողմից, սակայն դրանք կամ «բանակի հանդեպ դավաճանություն» էին որակվում կամ, լավագույն դեպքում, քննություն էր իրականացվում, որոնք հետագայում անարդյունավետ ելք էր ունենում:

 

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ղեկավար Էդգար Խաչատրյանը, ով տարիներ շարունակ զբաղվում է բանակում տեղի ունեցող մահվան դեպքերով, այսօր ցավով է արձանագրում այն որակումները, որոնք ստանում էին իրավապաշտպանները Զինվորական վերնախավի կողմից.

 

«Մեզ փորձում էին լռեցնել, ասում էին՝ բանակը խայտառակ եք անում, թշնամու ջրաղացին ջուր եք լցնում, այնինչ ստացվում է՝ չխոսելն է ամեն ինչ քանդում։ Բանակում տեղի ունեցող ինքնասպանությունները և սպանություններն ուղղակի կապակցված են կոռուպցիոն սխեմաների հետ։ Անմիջական և ուղիղ կապ է եղել թե՛ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների թե՛ զորամասերի հրամանատարության, թե՛ քննչական մարմինների հետ։ Հաշված ժամերի ընթացքում էր որոշվում, թե ինչպես է որակվելու մահվան գործը, ինչ հատկանիշներով է քննիչը գործը քննելու, ինչպես է ուղարկվելու դատախազություն, ինչպես է դեպքի վայրը խեղվելու, ջնջվելու մատնահետքերը։

 

Ամեն ինչ հենց այդ կոռուպցիոն սխեմայի մեջ է եղել, իսկ այս ձերբակալություններն ուղղակի լակմուսի թուղթ են, թե ինչպես է աշխատել համակարգը, ինչպես են միմյանց հետ կապված եղել այդ բոլոր օղակները»,-Forrights-ի հետ զրույցում նշեց Խաչատրյանը։

 

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ կոռուպցիան համատարած երևույթ է եղել բանակում և նախկին իշխանությունների մնացուկն է, որը մաքրելու համար նոր իշխանությունները որևէ ջանք չեն գործադրում․

 

«Բանակում կոռուպցիոն դեպքերն ունենալը լուրջ սպառնալիք է պետության անվտանգության համար»։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ցավով է արձանագրում, որ հենց կոռուպցիոն շահերի զոհ են դառնում զինծառայողները՝ ուղիղ և անուղղակի իմաստով։ Նրա դիտարկմամբ՝ հենց այդ համակարգն է պարարտ հող ստեղծում մարդու իրավունքների խախտման համար․

 

«Երբ մենք հենց այս հանցանքների մասին էինք բարձրաձայնում, փորձում էին մեզ մեղադրել՝ իբր պետության անվտանգության թուլացմանն ենք հանգեցնում, այնինչ կոռուպցիոն, զանգվածային խախտումները մնում էին ստվերում։ Մինչ օրս՝ անգամ հետպատերազմյան փուլում, իշխանությունները պատշաճ քաղաքական կամք չեն դրսևորում պաշտպանության բնագավառում գնումների ընթացքի հսկելիության, կոռուպցիոն դրսևորումներին նպաստող կարգավորումների վերացման և պատշաճ կանոնակարգման համար։ Կոռուպցիոն դեպքերը չպետք է պետական գաղտնիքի անվան տակ ծածկադմփոց արվեն»,- վրդովվմունք է հայտնում Սաքունցը։

 

Իրավապաշտպանները միահամուռ համոզմունք են հայտնում, որ նման առանձին խախտումների հայտնաբերումը հիմք չի տալիս ենթադրելու, որ սրանք եզակի դեպքեր են․

 

«Կոռուպցիոն նմանօրինակ դեպքերի բացահայտման դրսևորումները քավության նոխազի օրինակներ են»։

 

Նշենք, որ նշված դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա բերման է ենթարկվել ՊՆ կոչումով գնդապետ բարձրաստիճան պաշտոնատար անձը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունների մեջ կասկածվող կամ դրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձինք, ովքեր ձերբակալվել և հարցաքննվել են կասկածյալի դատավարական կարգավիճակում:

 

Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվել էր դեռ փետրվարի 2-ին։

 

forrights.am

Դիտումներ՝ 77

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????