Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Գ․ Միսկարյանից հերքում պահանջած՝ Ա․ Վանեցյանի ներկայացուցչի նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցը կքննարկի Գլխավոր դատախազությունը

May 30, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ֆեսյբուքյան օգտատեր Գարեգին Միսկարյանին հերքման պահանջ ներկայացրած ԱԱԾ աշխատակից Վահե Ենգիբարյանի գործողություններին իրավական գնահատական տալու հարցով 2019թ․ մայիսի 6-ին դիմել է ԱԱԾ տնօրենին և պատասխան ստացել, որ Վ․ Ենգիբարյանը իրավաչափ է գործել, բայց ՀՔԾ-ում այդ կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։

 

2019թ ապրիլի 30-ին Ֆեյսբուքյան օգտատեր, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը սոցցանցի իր էջում գրել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի վերաբերյալ իր գրառման կապակցությամբ նամակ է ստացել  ԱԱԾ-ից՝ հերքման պահանջով։

 

Իր՝ ապրիլի 19-ի գրառման մեջ Գարեգին Միսկարյանը, hetq.am-ին հղում անելով, նշել էր «Էն որ Վանեցյանի ընտանիքը ծաղիկի բիզնես ունի ու դրա ջերմոցների անվան տակ ժամանակին պարսկական (եվրո 4, ԵՏՄ-ի օրենքով արգելված) դիզելը վառարանի վառելանյութի (печное топливо) անվան տակ մաքսազերծում ու վաճառում էին` լսել էինք, բայց որ Նոր Հայաստանում էլ վառելանյութի ներկրմամբ էին զբաղվում, դա նորություն էր»։

 

ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա Վանեցյանի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը ԱԱԾ ձևաթղթով Գ Միսկարյանին ուղղված գրությամբ «որպես բարի կամքի դրսևորում» առաջարկել էր եռօրյա ժամկետում հերքել տեղեկատվությունը, քանի որ նրա պնդմամբ՝ այն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։

 

Վ Ենգիբարյանը նշել էր, որ Ֆեյսբուքյան համապատասխան գրառմամբ հերքում չկատարելու դեպքում կդիմեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցների։

 

Վ․ Ենգիբարյանը Գ․ Միսկարյանի գրառումը վերագրել է ԱԱԾ տնօրենին միայն (այնինչ այնտեղ հիշատակվում է Ա․ Վանեցյանի ընտանիքը) և դրանով ստանձնել է Ա․ Վանեցյանի ընտանիքի իրավունքների պաշտպանությունը՝ այդ լիազորությունները չունենալով։

 

Բացի դրանից՝ եթե անգամ գրառումը վերաբերել է միայն ԱԱԾ տնօրեն Ա․ Վանեցյանին, Վ․ Ենգիբարյանն այնումենայնիվ իրավունք չուներ ստանձնելու նրա պաշտպանությունը։ «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ԱԱԾ աշխատակիցները նման լիազորություն չունեն։ Նույն օրենքի համաձայն՝ ԱԱԾ աշխատակիցները պաշտպանության իրավունք կարող են ունենալ միայն իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս, իսկ այս դեպքը ծառայողական պարտականությունների կատարմանը չի վերաբերում։

 

Այս փաստարկներով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2019թ․ մայիսի 6-ին դիմել է ԱԱԾ տնօրեն Ա․ Վանեցյանին՝ ԱԱԾ աշխատակից Վահե Ենգիբարյանի գործողություններին իրավական գնահատական տալու հարցով։

 

Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Արթուր Սաքունցը նաև հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

 

ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Գ․ Պողոսյանը՝ մայիսի 17-ին թվագրված պատասխանում նշում է, որ ազգային անվտանգության մարմինների գործունեությունը կարգավորվում է ոչ միայն «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքով, այլ նաև այլ իրավական ակտերով, որոնցով էլ, կարելի է ենթադրել, առաջնորդվել է Վ․ Ենգիբարյանը։

 

ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավարը նրա գործողությունները համարել է իրավաչափ, բայց տեղեկացրել է, որ ՀՔԾ ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստվում են նյութեր։

 

Ավելի ուշ ստացել ենք Դանիել Իոաննիսյանի և Արթուր Սաքունցի՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ չհարուցելու ՀՔԾ որոշումը։ Այն արդեն բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։

 

Դիտումներ՝ 3086

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????