Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատարանը պարտավորեցրել է ՀՀ ոստիկանությանը փոխհատուցել 100.000 ՀՀ դրամ Գայանե Առուստամյանին պատճառված ոչ նյութական վնասի համար

July 9, 2021

Գայանե Առուստամյան | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

2021 թ. հունիսի 16-ին  ՀՀ վարչական դատարանը մասնակի բավարարեց Գայանե Առուստամյանի հայցը` պարտավորեցնելով ՀՀ ոստիկանությանը  տրամադրել 100․000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում` որպես ոչ իրավաչափ գործողությամբ պատճառված ոչ նյութական վնաս։

 

ՀՀ վարչական դատարանը  դեռևս 2018 թ. դեկտեմբերի 18-ին մասնակի բավարարել էր Գայանե Առուստամյանի հայցը ընդդեմ Ոստիկանության ՝ իրեն վարչական ձերբակալման ժամանակ բաժնում տեսանկարահանելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելով։  Այնուհետև պատճառված վնասը փոխհատուցելու համար Գ․ Առուստամյանի ներկայացուցիչ,  ՀՔԱՎ փաստաբան Անի Չատինյանը  դիմել էր ՀՀ ոստիկանություն՝ պատճառված վնասի հատուցում ստանալու. Ոստիկանությունը, առանց որևէ իրավական հստակ հիմնավորման, մերժել է դիմումը այն դեպքում, երբ Գ․ Առուստամյանի նկատմամբ  արձանագրվել են ենթադրյալ խոշտանգման  դեպքեր, որոնք ուղեկցվել են հոգեբանական ծանր ապրումներով։ 

 

Մերժում ստանալուց հետո հայցադիմում է ներկայացվել դատարան, քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի՝ վնասի հատուցման համար կոնկրետ նախապայման է սահմանվում վարչական մարմնի գործողության կամ անգործության ոչ իրավաչափ ճանաչումը, ինչը տվյալ դեպքում անվիճելի փաստ է, որը արդեն իսկ դատարանի վճռով օրինական ուժի մեջ էր մտել, սակայն չէր փորձվել անգամ հերքվել վնասը պատճառած  համապատասխան վարչական մարմնի կողմից։ 

 

Դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ պարտավորեցնելով ՀՀ ոստիկանությանը փոխհատուցել 100․000 ՀՀ դրամ՝ որպես ոչ իրավաչափ գործողությամբ պատճառված ոչ նյութական վնաս՝ հաշվի առնելով, որ 2018 թ․ դեկտեմբերի 18-ին արդեն օրինական ուժի մեջ էր մտել Գ․ Առուստամյանի նկատմամբ Ոստիկանության կողմից կատարված գործողությունների ոչ իրավաչափ լինելու վճիռը, և որ հենց այդ գործողությունների արդյունքում է պատճառվել  հոգեկան տառապանք, ինչը հաստատվել է՝ համաձայն 2015 թվականի սեպտեմբերի 30-ին կազմված եզրակացության։ Եզրակացության մեջ նշվում է, որ Գայանե Առուստամյանի հոգեվիճակը բնորոշվել է սթրեսային ապրումների և դրանց հնարավոր հետևանքների սուր դրսևորումներով, որոնք համընկել են ենթադրյալ խոշտանգման դեպքերի ժամանակահատվածի հետ։

 

Այսպես՝ ՀՀ ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում խախտվել են Գայանե Առուստամյանի ինչպես Սահամանադրությամբ, այնպես էլ ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքները, իսկ այդ իրավունքների խախտան դեպքում պետությունը պարտավոր է երաշխավորել օրենքով սահմանված կարգով համապատասխան փոխհատուցումը, քանի որ իրավական պետության պարտավորությունն է ապահովել անձանց իրավունքների պաշտպանությունը տարբեր ոտնձգություններից։

 

Դիտումներ՝ 218

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????