Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անհրաժեշտ է ամբողջությամբ ներդնել հանրային շահի պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավունքի ինստիտուտը

January 21, 2020

Գործունեություն | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Հանրային շահի պաշտպանության անհրաժեշտության մասին բազմաթիվ իրավական անդրադարձեր են եղել, նաև կազմվել են օրենսդրական նախագծեր:

 

2010 թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանն իր թիվ 906 որոշմամբ, որով, հաշվի առնելով  հասարակական  կազմակերպությունների դերը  պետության և քաղաքացիական  հասարակության կյանքում, առաջնորդվելով հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման  նկատառումներով, գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը շահագրգիռ  (կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված) հասարակական կազմակերպությունների համար, որպես իրավաբանական անձ, կարող է սահմանել տվյալ ոլորտում անձանց խախտված իրավունքների համար դատարան դիմելու իրավունքի իրացման դեպքերը և կարգը՝ ելնելով նաև action popularis  բողոքների  ինստիտուտի  առնչությամբ  եվրոպական  ներկա զարգացումների միտումներից:

 

Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ գործող իրավակարգավորումները դեռևս չեն սահմանում «հանրային շահ» կամ «հանրային նշանակություն ունեցող  հարցեր»  եզրույթների  իրավաբանական բովանդակությունը։

 

Ուսումնասիրելով ոլորտում առկա խնդիրները՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է առաջարկություններ.

 

  1. ուսումնասիրել և մշակել «հանրային շահ» եզրույթի սահմանումը, որն ամբողջովին կպարզաբանի դրա իրավաբանական էությունն ու բովանդակությունը, 
  2. համապատասխան օրենսդրական փոփոխություն և լրացում կատարել ՀՀ վարչական և  քաղաքացիական դատավարության օրենսգրքում՝ նախատեսելով առանձին գլուխներ, որոնցով կսահմանվեն «հանրային շահի» պաշտպանության նպատակով հայց ներկայացնելու, դատավարության, ապացույցներ ներկայացնելու և ապացուցման բեռ բաշխելու, այդ թվում՝ դատարանի կողմից կայացվող դատական ակտի բովանդակության վերաբերյալ կարգավորումները,
  3. համապատասխան օրենսդրական փոփոխություն և լրացում կատարել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում և  առանձին ոլորտները  կարգավորող օրենսդրական ակտերում՝ սահմանելով տվյալ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների համար հանրային շահի պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավունքի հնարավորությունը: 

 

ՀՔԱՎ գրասենյակը գտնում է նաև, որ անհրաժեշտ է  առաջնայնության  սկզբունքով համապատասխան դրույթներ ներառել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին», «Իրավահավասարության ապահովման մասին»  ՀՀ օրենքների նախագծերում, ինչպես նաև «Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում:

 

Փաստաթուղթն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

 

Դիտումներ՝ 1105

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????