Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության Կոալիցիան խստորեն դատապարտում է «ՎԵՏՕ» շարժման սադրիչ գործողությունները

July 14, 2020

Համատեղ | Հայտարարություններ

Վերջին օրերին «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, շարունակելով Բաց Հասարակության հիմնադրամների հետ ասոցացվող կազմակերպությունների դեմ արշավը, սադրիչ և թիրախավորված գործողություններ է իրականացնում «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն»-ի և ՀԿ ղեկավար Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ:
 
 
Իրավապաշտպան ու հանրային գործիչ Սաշիկ Սուլթանյանը և «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն»-ը մշտապես հանրության ուշադրությանն են ներկայացնում Հայաստանի եզդի համայնքի խնդիրները՝ նպատակ ունենալով դրանց բարձրաձայնման և լուծման միջոցով նպաստել ավելի ժողովրդավար և ներառական Հայաստանի կառուցմանը: Ազգային փոքրամասնությունների խնդիրներով, մարդու իրավունքների հարցերով զբաղվող եզակի եւ սկզբունքային հասարակական կազմակերպության դեմ սոցիալական հարթակներում Ն. Մալյանի գրառումներն առ այն, որ Սաշիկ Սուլթանյանը «հատուկ նպատակով հրահրում է ազգային թշնամանք եզդիների ու հայերի միջև», ազգային փոքրամասնությունների խնդիրները բարձրաձայնողների լռեցման փորձ է, ինչը մենք որակում ենք որպես ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության դեմ ուղղված ոտնձգություն։
 
 
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության Կոալիցիան խստորեն դատապարտում է «ՎԵՏՕ» շարժման սադրիչ գործողությունները և Հայաստանի Հանրապետության իշխանություններին կոչ է անում
 

‼️ ձեռնարկել գործուն քայլեր բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության համար

 

‼️ հետամուտ լինելով ցանկացած տեսակի խտրականության բացառմանը՝ կանխարգելել եւ պատշաճ կերպով արձագանքել ատելության կոչերին

 

‼️ թույլ չտալ, որպեսզի սպառնալիքների արդյունքում ճնշվի իրավապաշտպանների խոսքի և գործունեության ազատությունը:

 

Դիտումներ՝ 806

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????