Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ում իրավաբանի թափուր հաստիք կա

May 22, 2023

Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ | Սեփական

Հաստիքի անվանումը
Իրավաբան (Իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի մասնագետ)

 

Հիմնական պարտականությունները

 

▪ Մասնակցել դատական նիստերի մշտադիտարկման ուղեցույցների, հայեցակարգերի, հարցաշարերի մշակման աշխատանքներին 
▪ Կատարել ազգային օրենսդրության վերլուծություն և գնահատում՝ ըստ արդար դատաքննության իրավունքի միջազգային չափորոշիչների
▪ Ստուգել մշտադիտարկողների կողմից մուտքագրված հարցաթերթերը
▪ Ամփոփել մշտադիտարկման տվյալները և կազմել տեղեկանքներ
▪ Մասնակցել ծրագրով նախատեսված միջոցառումների (դասընթացներ, քննարկումներ) կազմակերպչական աշխատանքներին
▪ Տվյալ պաշտոնի հետ կապված այլ պարտականություններ:

Ներկայացվող պահանջներ

 

☑️ Բարձրագույն իրավաբանական կրթություն
☑️ Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում (աշխատանքային փորձը դատական ոլորտում կդիտվի որպես առավելություն)
☑️ «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում աշխատելու կարողություն
☑️ Վերլուծական հմտություններ
☑️ Համակարգչային հմտություններ
☑️ Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
☑️ Մարդու իրավունքների մասին գիտելիքներ և արժևորում
☑️ Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն
☑️ Պատրաստակամություն՝ մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների
☑️ Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն

 

Կազմակերպության սկզբունքն է`  հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:  

 

�� Աշխատավայր՝ ք. Երևան,  Կոմիտաս 32 կամ ք․ Վանաձոր, Տիգրան Մեծ 59
⏰ Աշխատաժամեր՝ 9:30-18:30 

 

Դիմելու կարգը
Ուղարկել հայերեն լեզվով ինքնակենսագրական և նախկինում կատարած իրավական վերլուծություն կամ ոլորտին վերաբերելի այլ աշխատություն` hr@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ Օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի մասնագետի թափուր հաստիքի համար, մինչև 2023 թ. հունիսի 4-ը:


☑️ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիտումներ՝ 402

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????