Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ը շարունակում է հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը պատերազմական հանցագործությունների դեպքերով

January 19, 2023

Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Մարդու իրավունքների Եվրոպական դատարան

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրեթե 25 տարի է, ինչ զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Կազմակերպության թիրախ են հանդիսանում նաև պատերազմական հանացագործությունների արդյունքում տուժած անձինք, այդ թվում՝ խաղաղ բնակիչները։

2022 թ․ սեպտեմբերի 13-15-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծած պատերազմի հետքերով կազմակերպության իրավաբանները  ՀՀ 3 մարզերի 5 համայնքներում իրականացրել են փաստահավաք առաքելություն, որի շրջանակներում վկայություններ են հավաքել մարդու իրավունքների խախտումների դեպքերով, արդյունքում՝ 14 գանգատ ներկայացնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ սեփականության իրավունքի և անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի խախտման հիմքով։ 

Պատերազմի օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում կազմակերպության կողմից ՄԻԵԴ-ում  իրականացվել է գերիների և հավանական գերիների ընտանիքների անդամների պաշտպանություն։Մասնավորապես Դատարանի կանոնագրքի 39-րդ հոդվածի շրջանակներում 4 հրատապ միջոց կիրառելու մասին գանգատ է ներկայացվել դատարան, որոնցից Ադրբեջանը որպես գերի հաստատել է միայն 1 դիմումով ներկայացված զինծառայողի, ով հետագայում վերադարձվել է ՀՀ։  

Դիտումներ՝ 92

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????