Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

May 24, 2023

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

2023թ․ մայիսի 5-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) հանրային քննարկման են դրվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Նախագծերով առաջարկվող կարգավորումներն ուղղված են բժշկական գաղտնիք համարվող տվյալների` երրորդ անձանց տրամադրման շրջանակի, տրամադրվող տվյալների ծավալի, անձի մահից հետո իր վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տվյալների մշակման համաձայնությանն առնչվող առկա կարգավորումների փոփոխությանը։

 

Օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է ամրագրել անձի՝ իր մահից հետո բժշկական գաղտնիք համարվող տվյալները բացահայտելուց հրաժարվելու իրավունքը` բացառությամբ գենետիկական հիվանդությունների, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը կենսաբանական ծնողի մահվան դեպքում ենթակա է տրամադրման վերջինիս զավակներին:

 

ՀՔԱՎ գրասենյակի դիրքորոշման համաձայն՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվել են այնպիսի խնդրահարույց իրավակարգավորումներ, որոնց ընդունման պայմաններում տվյալների սուբյեկտի իրավունքները կխախտվեն, բացի այդ, ապահովված չի իրավական որոշակիության սահմանադրական պահանջը։

 

Մասնավորապես, որոշակի չէ «բժշկական գաղտնիք համարվող տվյալները բացահայտել» ձևակերպումը, անհասկանալի է, թե ո՞ւմ և ինչպե՞ս է տվյալների սուբյեկտը հայտնելու իր անհամաձայնությունը, ինչպե՞ս է այն արձանագրվելու և որտե՞ղ է ամրագրվելու։ Նախագծով միայն նախատեսված է բժշկական միջամտության համար գրավոր համաձայնությունը տալուց պացիենտի, նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի հրաժարվելու դեպքում ձեռնարկվող գործողությունները։

 

Խնդրահարույց ենք համարում Մարդու իրավունքների պաշտպանին՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալները առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության փոխանցման ենթակա սուբյեկտների ցանկից հանելը։

 

Ելնելով Նախագծի ուսումնասիրության արդյունքներից, ՀՔԱՎ գրասենյակը առաջարկում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում.

 

  1. նախատեսել անձի՝ իր մահից հետո բժշկական գաղտնիք համարվող տվյալները 11-րդ կետում նշված մարմիններին առողջապահության բնագավառի տվյալների բազաների վարման նպատակով փոխանցելուց հրաժարվելու ընթացակարգը և նախատեսել լիազոր մարմնի կողմից սույն հարցի կարգավորման նպատակով կարգ սահմանելու պարտավորությունը,
  2. նախատեսել տվյալների սուբյեկտի մահվան կամ դատարանի վճռով մահացած ճանաչվելու դեպքում նրա բժշկական գաղտնիք համարվող տվյալները փոխանցելուց` տվյալների սուբյեկտի իրավահաջորդների հրաժարվելու իրավունքը,
  3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 11.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «11.1) գրավոր հրաժարվելու իր մահից հետո բժշկական գաղտնիք համարվող տվյալները 11-րդ կետում նշված մարմիններին առողջապահության բնագավառի տվյալների բազաների վարման նպատակով փոխանցելուց՝ բացառությամբ գենետիկական հիվանդությունների, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը կենսաբանական ծնողի մահվան դեպքում ենթակա է տրամադրման վերջինիս զավակներին․»,
  4. ձեռնպահ մնալ Մարդու իրավունքների պաշտպանին՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալներն առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության փոխանցման ենթակա սուբյեկտների ցանկից հանելուց։

 

Մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ 

Դիտումներ՝ 94

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????