Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վերաքննիչ դատարանը մերժել է Հովհաննես Ղազարյանի փոխհատուցման գործով Ֆինանսների նախարարության բողոքը

June 19, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հաջողության պատմություններ | Հրապարակումներ | Նորություններ

2019 թ.-ին Երևանի առաջին ատյանի դատարանը մասնակի բավարարել էր Հովհաննես Ղազարյանի ներկայացուցիչ, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի հայցը՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջով։ Ա. Չատինյանը հայցը հիմնավորել էր Հովհաննեսին անմարդկային պայմաններում պահելու հանգամանքներով և պահանջել նրա համար 15.748.144 դրամ փոխհատուցում: Դատարանը հայցը բավարարել էր 2 մլն. դրամի չափով: Հովհաննես Ղազարյանի խնդրին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում:

 

2020 թ. հունվարի 31-ին պատասխանող Ֆինանսների նախարարությունը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոք էր ներկայացրել՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 2-ի վճռի դեմ:

 

Բողոք ներկայացնող ֆինանսների նախարարության համոզմամբ, ստորադաս դատարանը կայացնելով վճիռը, թույլ էր տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես` սխալ մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի մի շարք հոդվածների պահանջները:

 

Վերաքննիչ բողոքի վերաբերյալ Հ. Ղազարյանի շահերը ներկայացնող ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը ներկայացրել էր վերաքննիչ բողոքի պատասխան, որում ևս մեկ անգամ անդրադարձ էր արվել Հ. Ղազարյանի պահման պայմաններին և ապրումներին։ 

 

Վերաքննիչ դատարանը, քննելով գործը, հաշվի է առել մի շարք հանգամանքներ, որոնք ազդել են բողոքը մերժելու մասին որոշում կայացնելու հարցում: Մասնավորապես՝ կարևորվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի գրության մանրամասները՝ Հ. Ղազարյանի պահման պայմանների մասին: Ըստ այդմ՝ խցերը, որոնցում նա պահվել է ունեն շուրջ 30 քմ. մակերես,  այնտեղ պահվել են 12-13 մարդ, ինչը հակասում է եվրոպական չափանիշներին:


Հաշվի է առնվել Հ. Ղազարյանի ցուցմունքն այն մասին, որ անազատության մեջ ունեցել է ատամնաբույժի և ստամոքսի հետ կապված խնդիրներ, բայց նրան բուժօգնություն չի ցուցաբերվել:

 

Վերաքննիչ դատարանը, կայացնելով մերժման որոշում, իր պատճառաբանություններն է բերել: Վկայակոչվել են մի շարք տեղական ու միջազգային օրենքներ, համաձայն որոնց, յուրաքանչյուր ոք ունի պատճառված վնասի հատուցման իրավունք, ընդ որում՝ հատուցման կարգն ու պայմանները սահմանվում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով:

 

Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ 2016 թվականին, երբ Հ. Ղազարյանը ձերբակալվել է,  սահմանափակվել է նրա անձնական անձեռնմխելիության իրավունքը: Դատարանի ուշադրությունից չի վրիպել հանգամանքը, որ Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի որոշմամբ, 2018 թվականից դադարեցվել է նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ Հ. Ղազարյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով, վերացվել նաև կիրառված խափանման միջոցը:

 

Վերաքննիչի գնահատմամբ՝ գործով ապացույցները լիովին բավարար են եղել` հաստատված համարելու համար ոչ նյութական վնասի հատուցման հիմքը: Ի մի բերելով այս հիմնավորումները՝ դատարանն իրավաչափ չի համարել բողոք ներկայացրած կողմի փաստարկը՝ թե նախաքննական մարմնի գործողություններն ի սկզբանե անօրինական չեն եղել, հայցվորն էլ՝ հոգեկան կամ ֆիզիկական տառապանքներ չի կրել, ինչը հիմնավորող ապացույցներ չկան:

 

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Հ. Ղազարյանը, որպես արդարացված, ունի վնասի հատուցման պահանջի իրավունք: Համաձայն լինելով Առաջին ատյանի դատարանի եզրահանգմանը, որ բարոյական վնասի չափ պետք է սահմանել 2 մլն. դրամ, Վերաքննիչ դատարանը մերժել է ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքը:


Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք չի ներկայացվել:        

Դիտումներ՝ 662

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????