Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում Covid-19 համավարակի կանխման նպատակով սահմանված արտակարգ դրության պայմաններում․ 2020 թ․ մարտի 16-ապրիլի 14 ժամանակահատվածում․ մաս 1

May 4, 2020

COVID-19 | Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընթացիկ հայտարարություններ | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Սեփական | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՀ ողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով հայտարարվեց արտակարգ դրություն:

 

 

Արտակարգ դրության գործող իրավական ռեժիմի ամբողջական գնահատման համար կարևոր ենք համարում արձանագրել ներքոնշյալ ելակետային հանգամանքները:

 

Առաջին հանգամանքը․ ՀՀ-ում արտակարգ դրության իրավական ռեժիմ վերջին անգամ հայտարարվել էր 2008 թ. մարտի 1-ին՝  2008 թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ քաղաքական ընդդիմության խաղաղ բողոքի ցույցերը կանխելու նպատակով: Այդ ժամանակ Երևան քաղաքում արտակարգ դրությունը հայտարարվեց ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հրամանագրով՝ առանց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի առկայության, որն ընդունվեց միայն 2012 թ. մարտի 21-ին:

 

Երկրորդ հանգամանքը․ արտակարգ դրության ռեժիմի սահմանմամբ իշխանությունները կիրառեցին քաղաքական զանգվածային ապօրինի հետապնդումներ ընդդիմադիրների նկատմամբ՝ ապօրինի քրեական հետապնդումների, քրեական գործերի հարուցումների, կալանավորումների միջոցով: ՀՀ-ում ձևավորվեց արտակարգ ռեժիմ ոչ թե բնակչության շահերի պաշտպանության, այլ քաղաքացիների նկատմամբ ապօրինի հետապնդումների նպատակով:

 

Երրորդ հանգամանքը․ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է  մինչ այդ արտակարգ դրության ռեժիմի կիրառված փորձի հիման վրա և պատշաճ մոտեցումներ չի ամրագրել արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների սահմանափակումների համաչափության և իրավաչափության հարցերին, արտակարգ դրության պայմաններում կառավարման, որոշումների ընդունման խնդիրներին:

 

COVID-19 համավարակը լուրջ մարտահրավեր է ոչ միայն ՀՀ-ի, այլև բոլոր պետությունների համար։ Համավարակը բացահայտեց արտակարգ դրությամբ ստեղծված պայմաններում օրենսդրական, վարչարարական, մարդու իրավունքների և ազատությունների ապահովման առնչությամբ բազմաթիվ ինստիտուցիոնալ խնդիրներ: Անհրաժեշտ է ընդգծել, որ արձանագրված բացթողումները պետք է լուծվեն բացառապես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության չափանիշներին համապատասխան:

 

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փորձագետների 2020 թվականի մարտի 26-ի հայտարարությունում նշվել է,  որ «Յուրաքանչյուր ոք, առանց բացառության, իրավունք ունի ստանալու կենսական նշանակության բժշկական օգնություն, և այդ ծառայությունները մատուցելու պատասխանատվությունը կրում է Կառավարությունը: Ռեսուրսների պակասը կամ պետական կամ մասնավոր ապահովագրության սխեմաների օգտագործումը երբեք չպետք է արդարացնեն հիվանդների որոշակի խմբերի նկատմամբ խտրականությունը: Յուրաքանչյուր ոք ունի առողջության իրավունք»։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, կարևորելով մարդու իրավունքների հարգումը՝ արտակարգ դրության պայմաններում, նախաձեռնեց իրազեկման, իրավական աջակցության և COVID-19 վիրուսի համաճարակով պայմանավորված օրենսդրական փոփոխությունների մշտադիտարկման աշխատանքներ։ Օրենսդրական փոփոխությունների մշտադիտարկման արդյունքները ամփոփված են այս զեկույցում։

 

Զեկույցի նպատակն է իրավական գնահատական տալ արտակարգ դրության իրավական ռեժիմի հաստատման պայմաններում ընդունված իրավական ակտերի համապատասխանությանը՝ մարդու իրավունքների միջազգային օրենսդրության նորմերին և սկզբունքներին, արձանագրել արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների իրացման, պաշտպանության օրենսդրական և իրավակիրառ խնդիրները, ներկայացնել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ և մոտեցումներ։

 

Զեկույցում գնահատվում են 2020 թվականի մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով հայտարարված արտակարգ դրության ժամանակ իրականացված միջոցառումները։

 

Իրավական գնահատականի հիմքում դրված են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների մոտեցումները, առաջարկությունները, միջկառավարական կազմակերպությունների մշակած սկզբունքները, հայտարարությունները, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան, ՀՀ օրենսդրությունը, ինչպես նաև գիտական հոդվածները և այլ նյութեր։

 

 

Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 1801

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????