Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Human Rights Watch-2023 Զեկույց, Հայաստան

January 13, 2023

Մամուլի հաղորդագրություններ

Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությամբ պայմանավորված քաղաքական լարվածություններն ու աճող անապահովությունը գերիշխող էին՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների շարքում:

 

  • Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները

 

Տեղահանվել են ավելի քան 7600 խաղաղ բնակիչներ, հիմնականում կանայք և երեխաներ, և վնասվել կամ ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր: Ռազմական գործողությունների տարերային միջադեպերը շարունակել են վտանգել Լեռնային Ղարաբաղի գյուղերի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բնակվող խաղաղ բնակիչների անվտանգությունն ու կենսունակությունը:  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տվյալներով՝ օգոստոսի վերջի դրությամբ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո 303 անձինք, խաղաղ քաղաքացիներ և զինվորականներ, համարվում են անհայտ կորած

 

  • Խոսքի և հավաքների ազատությունները, մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանությունը

 

Իրավապահ մարմիններն ամբողջ տարվա ընթացքում միջամտել են հավաքների ազատությանը:  Օգոստոսին Երևանի ոստիկանությունը առանց բացատրության կարճ ժամանակով բերման է ենթարկել մոտ 20 մարդու, ովքեր բողոքում էին Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի դեմ։  2022 թվականի հունիս ամսվա ընթացքում միայն փաստագրվել է 12 միջադեպ, 13 տուժողներով, որոնք կատարվել են ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ մասնավոր անձանց կողմից:

 

  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները

 

Հաշմանդամություն ունեցող երեխաները մնում են առանձնացված մանկատներում, հատուկ դպրոցներում կամ տանը՝ չստանալով կրթություն կամ ստանալով սահմանափակ կրթություն:

2022 թվականին հինգ պետական մանկատներում ապրել է հաշմանդամություն ունեցող 475 երեխա. դպրոց հաճախել է ընդամենը 230-ը: 

 

  • Կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը

 

2021 թվականին Հայաստանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցված կանանց գրեթե 36 տոկոսը, ովքեր երբևէ եղել են հարաբերությունների մեջ, ենթարկվել են ֆիզիկական, սեռական կամ հոգեբանական բռնության ձևերից առնվազն մեկին՝ ներկայիս կամ նախկին ինտիմ զուգընկերների կողմից։

 

  • Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն

 

Հայաստանում ԼԳԲՏ մարդիկ շարունակում են ենթարկվել ոտնձգությունների, խտրականության և բռնության։  New Generation-ը և PINK-ը, ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության երկու խմբերը, սեպտեմբերի դրությամբ փաստագրել են սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ֆիզիկական հարձակումների 27 դեպք: Իշխանությունները քրեական հետաքննություն են սկսել 12 դեպքով։ 

 

Իշխանությունները շարունակել են իրականացնել դատական, ոստիկանական և սահմանադրական հավակնոտ բարեփոխումներ: Մարդու իրավունքների խախտումները ներառել են իրավապահ մարմինների կողմից վատ վերաբերմունքի, հավաքների ազատությանը միջամտելու, ընտանեկան բռնության, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության և սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով բռնության ու խտրականության խնդիրներ:

  

Մանրամասները՝ այստեղ ։

Դիտումներ՝ 42

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????