Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

2023թ․ մարտի 26-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ Անի և Սիսիան համայնքներում

March 25, 2023

Գործունեություն | Մամուլի հաղորդագրություններ

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը մարտի 26-ին դիտորդական առաքելություն է իրականացնելու Անի և Սիսիան համայնքների ՏԻՄ ընտրություններում :

 

Երկու համայնքներում էլ ընտրությունները տեղի էին  ունեցել 2022թ․ սեպտեմբերի 25-ին, սակայն երկուսի դեպքում էլ ուժերից որևէ մեկի ստացած մանդատները չէին բավարարել համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար, իսկ ավագանու կողմից ընտրությունը չէր կայացել, արդյունքում տեղական ինքնակառավարման մարմիններ չէին ձևավորվել։

 

  • Անի համայնքում նախորդ ընտրություններին առաջադրվել էր 2 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք։                                     

Մարտի 26-ին այդ համայնքում ընտրություններին կմասնակցի 3 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք։

  • Սիսիան համայնքում նախորդ ընտրությունների առաջադրվել էր 5 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք։                                           

Մարտի 26-ին այդ համայնքում ընտրություններին կմասնակցի 3 կուսակցություն։

 

Առաքելությունը 8 շրջիկ խմբերով դիտարկելու է.

 • տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտյան նիստերը,

 • տեղամասային կենտրոնների մատչելիությունը և կահավորումը,

 • քվեարկության ընթացքը, 

 • բնակավայրերում ընդհանուր իրավիճակը և մասնակից կուսակցությունների / դաշինքների վարքագիծը

 • տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքների ամփոփման նիստը

 

Ընտրությունները սպասարկող 2 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիտարկվելու է

 • տեղամասերից ժամանող արդյունքների ընդունումը, արձանագրությունների և գրանցամատյանների ուսումնասիրությունը

 • արդյունքների աղյուսակավորումը

 • ԸԸՀ-ում այլ ընթացակարգերի պահպանումը և ընդհանուր իրավիճակը

 

Դաշինքը ընտրությունների ընթացքի վերաբերյալ մամուլի հաղորդագրություններ կտարածի մարտի 26-ի ժամը 15:00-ին և 19:00-ին,  մարտի 27-ին՝ ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը ներկայացնելով:

 

Ընթացիկ տեղեկատվության համար կարող եք մեզ հետևել 

Telegram: https://t.me/AnkakhDitord

Facebook: Անկախ դիտորդ - Independent Observer

Կապ հաստատելու համար.

Դիտորդական առաքելության խոսնակ՝  Դանիել Իոաննիսյան   093 742244,  danioanis@gmail.com 

E-mail: independentobserverarm@gmail.com

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնում հետևյալ կազմով․

    Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

   Իրազեկ քաղաքացիների միավորում

 

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի և Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Անկախ դիտորդ - տեղական ընտրություններ 2022» ծրագրի շրջանակներում:

Այս հրապարակման բովանդակության համար պատասխանատվություն է կրում Անկախ դիտորդ հասարակական դաշինքը, և պարտադիր չէ, որ արտահայտի ֆինանսավորող կազմակերպության տեսակետները։

                                                                                                           

Դիտումներ՝ 77

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????