Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՄԱՐԴՈւ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԶԻՆՎԱԾ ՈւԺԵՐՈւՄ (Սոցիոլոգիական հետազոտություն)

August 9, 2018

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է հերթական զեկույցը զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի մասին:  Զեկույցում բացահայտված եւ ուսումնասիրված հարցերը վերաբերվում են զինվորական կարգապահությանը, զինծառայողներին տրվող տույժերին ու խրախուսանքներին, ոչ կանոնադրային հարաբերություններին, արդյունավետ իրավական պաշտպանության հնարավորություններին եւ բողոքարկման մեխանիզմներին և դրանց արդյունավետությանը, որակյալ բժշկական օգնության ու սպասարկման վիճակին, զինծառայության պայմաններին եւ այլն։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռեւս 2013 թ․-ին էր իրականացրել ուսումնասիրություն եւ սոցիոլոգիական հարցում զորացրված զինծառայողների հետ եւ հրապարակել արդյունքները: Ուսումնասիրությունն իրականացվել էր զինված ուժերից արդեն զորացրված զինծառայողների կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա, ովքեր, չգտնվելով որևէ ենթակայական հարաբերություններում սպայակազմի հետ, ազատ ու անկաշկանդ կարող են ներկայացնել հիմնախնդիրների վերաբերյալ իրենց կարծիքները` ունենալով զինվորական ծառայության վերաբերյալ թարմ տպավորություններ:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նմանատիպ հետազոտություն իրականացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը եւ այն, որ 2017 թ․-ին տեղի ունեցան զորակոչի եւ զինծառայության գործընթացների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, շարունակելով իր առաքելությունը զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի բարելավման ուղղությամբ, իրականացրեց երկրորդ ուսումնասիրությունը եւ սոցիոլոգիական հարցումները նախկին զինծառայողների շրջանում: Նման զուգահեռ ուսումնասիրության իրականացումը նպատակ ուներ նաև համեմատել պաշտպանության նախարարության իրականացրած ուսումնասիրության տվյալները մեր ուսումնասիրության տվյալների հետ, իրականացնել երկու ուսումնասիրություններով բացահայտված խնդիրները և առավել օբյեկտիվ պատկեր ունենալ գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ:

 

Կազմակերպության ուսումնասիրությունն իրականացվել է 2017 թ․-ի դեկտեմբերին, որից հետո իրականացվել են օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես՝ վերանայվել եւ միավորվել են մի քանի օրենքներ եւ այլ իրավական ակտեր:  

 

Ի դեպ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարություն՝ «Դիտակետ» ծրագրի շրջանակներում զորացրված զինծառայողների հետ իրականացվող հարցման հարցաթերթիկի օրինակն ստանալու հարցով, սակայն պաշտպանության նախարարությունը հրաժարվեց տրամադրել այն՝ հիմնավորելով, որ այն պայմանավորված է ներքին եւ արտաքին անվտանգությունով, ինչպես նաեւ սոցիոլոգիական հետազոտությունների, հարցվողների շահերի պաշտպանության հանդեպ առաջ քաշվող միջազգային չափանիշների պահանջներով:

 

2017 թ․-ի սեպտեմբերին մեկնարկել է ՀՀ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Դիտակետ» ծրագիրը, որի շրջանակում ՀՀ Պաշտպանության նախարարությունն իրականացնում է սոցիոլոգիական ելքային հարցումներ ժամկետային զինծառայություն անցած և զորացրված երիտասարդների հետ՝ զինված ուժերում առկա հիմնախնդիրները վերհանելու և դրանց լուծումներ տալու։

 

Ըստ ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ մասնագետներն այցելում են զորացրված երիտասարդներին և իրականացնում դեմ առ դեմ հարցումներ զորացրումից հետո 1-4 ամսվա ընթացքում։ Դրանով նպատակ ունեն բացահայտելու բանակում առկա սոցիալ-հոգեբանական, տնտեսական, կանոնակարգային, և այլ բնույթի հիմնախնդիրները, այդ թվում` զինծառայության պայմանները, զինծառայողների փոխհարաբերությունները, մարտական ծառայության կազմակերպման պայմանները, զինծառայողների՝ քաղաքացիականից զինվորական և զինվորականից քաղաքացիական կյանքի անցնելու խնդիրները, կենցաղային պայմանները, համազգեստի ու սննդի որակը, բուժսպասարկումը և այլն։

 

Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ 

Դիտումներ՝ 458

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????