Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ը միացել է Ռուսաստանի երկու ամենահին իրավապաշտպան կազմակերպությունները փակելու՝ ռուսական իշխանությունների մտադրության դեմ կոչին

November 23, 2021

Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ

ՀՔԱՎ-ը միացել է ԵԱՀԿ տարածաշրջանի իրավապաշտպան և այլ կազմակերպությունների կոչին՝ Ռուսաստանի երկու ամենահին իրավապաշտպան կազմակերպությունները փակելու՝ ռուսական իշխանությունների մտադրության հարցով:

 

2021 թ․ նոյեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ ՌԴ գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Միջազգային «Մեմորիալ» կազմակերպությունը փակելու հարցով՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենսդրությունը պարբերաբար խախտելու պատրվակով։ Կազմակերպությանը մեղադրում են նրանում, որ իր նյութերը չի ներկայացրել «օտարերկրյա գործակալների» մասին նշումով։

 

Փակվելու վտանգի տակ են նաև Կազմակերպության այլ ստորաբաժանումներ, այդ թվում՝ «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը։ Պատճառը նույնն է, սակայն բոլոր այդ «խախտումների» համար Իրավապաշտպան կենտրոնն արդեն մեծ տուգանքներ է վճարել։ Իշխանությունները խնդիրներ են նկատել նաև նրանց հաշվետվություններում։

 

Հայտարարությանը միացած կազմակերպությունները կոչ են հղել միջազգային կառույցներին, իրավապաշտպան կազմակերպություններին, ժողովրդավարական կառավարություններին, ակտիվ քաղաքացիներին և խնդրել բոլոր օրինական միջոցներով իրենց բողոքն արտահայտել Ռուսաստանի քաղաքական հետապնդումների դեմ, որոնք իրավապաշտպան այդ կառույցների փակվելու դեպքում անդառնալի կլինեն։

 

Հայտարարությունն ամբողջությամբ հասանելի է անգլերենով և ռուսերենով։

 

civicsolidarity.org

Դիտումներ՝ 185

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????