Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կարծիք՝ ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին

August 29, 2022

Գործունեություն | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

📙ՀՔԱՎ-ը Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների, Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ ՀԿ-ների հետ միասին կարծիք է հրապարակել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 12.08.2022թ.-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից հրապարակված՝ ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին։

 

💬Նախագծով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ դատավորների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի և Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կարգավորումներում:
 
 
✅Առաջարկում ենք.
 
 
🔺Նախագիծը հանել շրջանառությունից և շահագրգիռ կողմերի հետ քննարկումների հիման վրա մշակել դատավորների կարգապահական պատասխանատվության հարցի մասին որոշումների բողոքարկման մեխանիզմ, որը կհամապատասխանի ՀՀ Սահմանադրությանը և Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրաիրավական բնույթին և էությանը:
 

🔺Դատավորների կարգապահական պատասխանատվության հարցի մասին որոշումների բողոքարկման մեխանիզմի ներդրման հարցը քննարկել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության շրջանակներում:

Դիտումներ՝ 49

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????