Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը անում է հնարավորը` ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու հարցում

June 16, 2020

COVID-19 | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

Ղազախստանում գտնվող ՀՀ քաղաքացին, որն ավելի վաղ ահազանգել էր ՀՔԱՎ, հունիսի 5-ին վերադարձել է ՀՀ։

 

Այս մասին մեզ տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ լրատվամիջոցների հետ կապի և հանրային դիվանագիտության բաժնի պետ Սերոբ Բեջանյանը։

 

Մայիսի 25-ին ահազանգն ստանալուց հետո քաղաքացու հայտնած տեղեկությունների հիման վրա նյութ էինք հրապարակել, միաժամանակ դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ պարզաբանումներ ստանալու։

 

Հիշեցնենք՝ մեզ հետ կապ հաստատած քաղաքացի է․ Ս․-ը հայտնում էր, որ դեռևս այս տարվա փետրվարին տոմս է գնել ՀՀ վերադառնալու համար, սակայն չվերթները չեղարկելու պատճառով չի կարողացել վերադառնալ: Ունեն ֆինանսական ու սոցիալական խնդիրներ, և իր կարգավիճակում Ղազախստանում բնակվող բազմաթիվ հայեր ու ՀՀ քաղաքացիներ են։ Նա նաև իր դժգոհությունն էր հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանությունից՝ հայտարարելով, թե դեսպանությունն անգործության է մատնված։ Քաղաքացին հայտնում էր նաև, որ մայիսի 6-ին չարտերային չվերթ է եղել, բայց քանի որ ինքը վերջին պահին է իմացել, որ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի առկայությամբ միայն կարող էր մուտք գործել օդանավակայան, չի կարողացել վերադառնալ, մյուս կողմից էլ՝ բողոքում էր տոմսերի գներից։

 

Բացի գրավոր պատասխան ստանալուց՝ մենք նաև կապ հաստատեցինք Ս․ Բեջանյանի հետ՝ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար։

 

«Ղազախստանում ՀՀ դեսպանությունը խիստ սահմանափակ ռեսուրսներ ունի՝ ընդամենը երկու աշխատակից, որոնք զբաղվում են այդ հարցով»,-մեզ տեղեկացրեց Ս․ Բեջանյանը։

 

Ինչ վերաբերում է ՀՔԱՎ ահազանգած քաղաքացուն, ԱԳՆ ներկայացուցիչը հայտնեց, որ այդ քաղաքացու հետ դեսպանությունը կապի մեջ է եղել դեռևս մարտից, երբ վերջինս ցուցակագրվել է, և ամենօրյա ռեժիմով տեղեկացրել են ՀՀ վերադարձի հնարավորությունների մասին։ Մայիսի 6-ի չվերթի մասին ևս նա տեղեկացված է եղել նախապես, տեղեկացված է եղել նաև տոմսերի գների և օդանավակայան մուտք գործելու պայմանների մասին, որոնք  սահմանված են Ղազախստանի օրենսդրությամբ։ Նա պարզապես հրաժարվել է չվերթից։ Ս․ Բեջանյանի փոխանցմամբ՝ քաղաքացու դժգոհությունն ու բողոքն անհիմն են և իրականությանը չեն համապատասխանում։

 

Գրությամբ խնդրել էինք նաև տեղեկություն տրամադրել ՀՀ քաղաքացիների վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին առհասարակ։

 

ԱԳՆ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ մայիսի 6-ից հունիսի 5-ը երեք չարտերային չվերթով Ղազախստանից ՀՀ է վերադարձել 85 անձ (այդ թվում՝ Ղազախստանի քաղաքացիներ) ինչպես Ղազախստանից, այնպես էլ հարևան Ղրղզստանից ու Ուզբեկստանից։ Մի քանի հարյուր քաղաքացու էլ դեսպանությունն ուղղորդել է ՀՀ վերադառնալու այլ տարբերակների հարցում։ Ղազախստանից ՀՀ է տեղափոխվել նաև 3 դի։

 

Ընդ որում՝ ստեղծված իրավիճակում Ղազախստանում տեղադրված անցակետերն ավելի են դժվարացնում քաղաքացիների տեղափոխման գործընթացը։ Դեսպանությունն իր սահմանափակ ռեսուրսներով յուրաքանչյուր քաղաքացու համար անցակետով անցնելու առանձին անհատական թույլտվություն է ստանում, լուծում օդանավակայան տեղափոխելու հարցերը, աջակցում ֆինանսական դժվարություններ ունեցող քաղաքացիներին՝ մինչ ՀՀ վերադառնալու հնարավորություն լինելը։

 

Հիմա էլ դեսպանությունը շարունակում է ցուցակագրել ՀՀ վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիներին, այդ նպատակով գործում են ինչպես Արտգործնախարարության, այնպես էլ ՝ դեսպանության թեժ հեռախոսագծերը, կապի այլ միջոցներ։

 

Օրեր առաջ էլ Նախարարության ֆեյսբուքյան էջում հայտարարություն տեղադրվեց հունիսի 14-ին Ղազախստանից Հայաստան իրականացված չվերթի մասին։

Դիտումներ՝ 578

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????