Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Աշխատանքային իրավունքների պաշտպանվածությունը Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակում․ զեկույց

July 29, 2022

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական

COVID-19-ով պայմանավորված համավարակն առաջ բերեց տնտեսական բազում խնդիրներ և մարտահրավերներ մարդկային կյանքի բոլոր, այդ թվում՝ աշխատանքային իրավունքների և զբաղվածության ոլորտներում։ Համավարակի և դրա հետևանքով առաջացած խնդիրների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է մշակել, լրացնել և նախատեսել համապատասխան օրենսդրական և ինստիտուցիոնալ մեխանիզմներ, կարողություններ՝ արտակարգ իրավիճակներում աշխատողների իրավունքների արդյունավետ պաշտպանության համար։ Ինչպես իր հայտարարության մեջ նշել էր ԱՀԿ-ն, պետությունները պետք է գտնեն հավասարակշռություն՝ մի կողմից բնակչության առողջությունը պաշտպանելու, մյուս կողմից՝ տնտեսական և սոցիալական ցնցումները նվազագույնի հասցնելու և մարդու իրավունքները հարգելու միջև:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում այս զեկույցով անդրադառնում է ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի հաստատման պայմաններում և դրանից հետո ՀՔԱՎ արձանագրած աշխատանքային իրավունքների խախտումներին, աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ օրենսդրությանն՝ ըստ ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, որի արդյունքներով գնահատական է տրվում COVID-19 համավարակի պայմաններում ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության ապահովման իրավական երաշխիքների համապատասխանությանը միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև ներկայացվում են առաջարկություններ՝ բացահայտված խնդիրների լուծման, արտակարգ իրավիճակներում աշխատանքային իրավունքների խախտումների կանխման և ազգային օրենսդրության բացերի ու թերությունների վերացման և օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։

 

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ

——————————

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Դիտումներ՝ 225

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????