Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արտակարգ դրության առաջին ամսում ՀՔԱՎ-ի ստացած 125 ահազանգերից 25-ը վերաբերել են աշխատանքային իրավունքներին

May 1, 2020

COVID-19 | Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հաճախ տրվող հարցեր | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ 2020 թ․ մարտի 16 - ապրիլի 15 ժամանակահատվածում, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը  հեռավար կարգով 125 իրավախորհրդատվություն է տրամադրել։ Ահազանգերի թվում ամենամեծ թիվ են կազմել աշխատանքային իրավունքներին վերաբերվող հարցերը` 25 խորհրդատվություն։



Աշխատանքային իրավունքներին առնչվող 25 իրավախորհրդատվությունից 4-ի դեպքում արտակագ դրությամբ պայմանավորված՝ աշխատանքը դադարեցվել և վճարում չէր կատարվել, 3 դեպքում աշխատանքը եղել է անօրինական, 1-ական դեպքում գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծել է ժամկետից շուտ, գործատուն չի պահպանել աշխատանքային պայմանագիրը լուծելու ժամկետները, աշխատողներին ստիպում են վերցնել չվճարվող արձակուրդ, հղիության ու ծննդաբերության նպաստի հաշվարկ և վճարում չի կատարվել, հաստիքը կրճատվել է՝ առանց մասնագիտական պատրաստվածությանը համապատասխան այլ աշխատանք առաջարկելու, կրճատվել է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի հաստիքը, գործատուն խախտել է վերջնահաշվարկի կարգը, ևս մեկ դեպքում գործատուն հրաժարվել է աշխատողի փաստացի աշխատավարձը գրանցել աշխատանքային պայմանագրում՝ հարկերից խուսափելու նպատակով։

 

10 դեպքում հարցն առնչվել է աշխատանքային իրավունքին, բայց իրավունքի խախտում չի արձանագրվել։ Դրանցից 3-ը վերաբերել է հեռավար աշխատանքի կազմակերպմանն ու գործատուի ու աշխատողի իրավունքներին, 2-ական դեպք՝ չվճարվող և վճարվող արձակուրդի տրամադրման կարգին, արտակարգ դրության պայմաններում կազմակերպությունների գործունեության դադարեցման դեպքում աշխատանքի վարձատրության կարգին, աշխատանքային պայմանագիրը լուծելիս վերջնահաշվարկի կարգին, ևս մեկը՝ արտակարգ դրության պայմաններում աշխատանքի էական պայմանների փոփոխության կարգին։

 

Արտակարգ դրության առաջին ամսում արձանագրված մյուս խնդիրների ու իրավունքների խախտումների մասին մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

 

Տես նաև՝ 

✅ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման իրական սպառնալիքները
✅ Աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրները Հայաստանում

 Հաճախ տրվող հարցեր


 

 

Դիտումներ՝ 1042

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????