Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատարանը վճռում հիմնավորումներ է ներկայացրել երեխայի մահվան մեջ մեղադրված բժիշկներին մանկաբուժությամբ զբաղվելու իրավունքից 2 տարով զրկելու անհրաժեշտության մասին

November 9, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Լիա Միսակյան | Նորություններ

2018թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց լրացուցիչ պատիժ նշանակել 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված Արաբկիր ԲԿ բժիշկներ Լիլիթ Վարդանյանի ու Զարինե Այվազյանի նկատմամբ: Բայց նրանք կազատվեն պատժի կրումից, քանի որ վաղեմության ժամկետն անցել է:

 

Չնայած նրան, որ բժիշկները պատիժը չեն կրի, այնուամենայնիվ դատարանը իր վճռում ուշագրավ դիտարկումներ է արել երեխայի մահվան մեջ մեղադրված բժիշկներին մանկաբուժությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հիմքերի մասին:

 

Բժիշկները համապատասխանաբար 2 տարի և 2 տարի 6 ամիս ժամկետներով ազատազրկման էին դատապարտվել դեռևս 2015 թ. հունիսի 15-ին և միաժամանակ համաներմամբ ազատվել պատժի կրումից, սակայն լրացուցիչ պատիժ՝ մանկաբուժությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով, դատարանը չէր նշանակել:

 

Այդ մասով Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու ՀՔԱՎ իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը բողոքարկել էին դատավճիռը: Բողոքարկման արդյունքում ՀՀ Վճռաբեկ դատարանը 2016 թ. հունիսի 24-ին լրացուցիչ պատժի նշանակման մասով գործն ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018թ. սեպտեմբերի 24-ի վճռով արձանագրել է, որ հերթապահ բժիշկ Լիլիթ Վարդանյանը թերի ախտորոշում է արել, չի նշանակել անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և բուժումը, որը կկանխեր հիվանդության զարգացումը և կհաջողվեր փրկել երեխայի կյանքը:

 

Դատարանն անդրադարձել է նաև Լիլիթ Վարդանյանի անգործությանը. արյան ընդհանուր քննություն նշանակելով՝ հետևողական չի եղել, որ դա կատարվի հենց նույն օրը այն դեպքում, երբ լաբորատորիան գործել է շուրջօրյա և դրա հնարավորությունը եղել է, հատկապես, որ արյան ընդհանուր քննությունը էական նշանակություն կարող էր ունենալ. հենց դրա հիման վրա է 2013թ. հունվարի 2-ին հերթապահությունն ընդունած մանկաբույժը ախտորոշել հիվանդի ծանր վիճակը:

 

Ինչ վերաբերում է Լիլիթ Վարդանյանից հերթապահությունն ընդունած Զարինե Այվազյանին, դատարանն արձանագրել է, որ նա դրսևորել է բացահայտ անգործություն, չի կատարել իր մասնագիտական պարտականությունները՝ դրանց նկատմամբ դրսևորելով անբարեխիղճ վերաբերմունք: Չնայած նրան, որ իր հերթապահության ժամանակ արյան ընդհանուր քննության արդյունքն արդեն պատրաստ է եղել և վկայել է լուրջ խնդիրների մասին, նա ոչինչ չի ձեռնարկել: Իսկ դրա հիման վրա ճիշտ ախտորոշում կատարելը հնարավորություն կտար բուժման և ապաքինման:

 

Դատարանն արձանագրել է. «Լիլիթ Վարդանյանի կողմից մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը՝ դրանց նկատմամբ դրսևորելով անփույթ վերաբերմունք, իսկ Զարինե Այվազյանի կողմից մասնագիտական պարտականությունների չկատարումը 02.01.2013 թվականին անզգուշությամբ առաջացրել է Լիա Միսակյանի մահը»:

 

Դատարանը, գնահատելով բժիշկների կատարած արարքն ու դրանց հետևանքները, ինչպես նաև համանման հանցագործությունների կանխման անհրաժեշտությունը՝ եզրակացրել է, որ պետք է նշանակվի լրացուցիչ պատիժ՝ մանկաբուժությունից զրկելու ձևով, քանի որ հանցագործությունը նրանք կատարել են մանկաբույժ աշխատելու ժամանակ: Եվ նույն ԲԿ-ում նրանց աշխատելն ու ԲԿ ղեկավարության կողմից դրական գնահատվելը չի նվազեցնում  նրանց արարքի վտանգավորության աստիճանը:

 

Այսպիսով՝ դատարանը որոշել է  բժիշկներին 2 տարի ժամկետով զրկել մանկաբուժությամբ զբաղվելու իրավունքից, բայց հաշվի է առել, որ հանցանքի կատարումից հետո մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը անցել է 5 տարի և այդ ընթացքում ամբաստանյալները քրեական օրենսգրքով նախատեսված այլ արարք չեն կատարել, այսինքն՝ անցել է վաղեմության ժամկետը, և նրանց ազատել է պատժի կրումից:

 

Դիտումներ՝ 2106

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????