Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ-ում կորոնավիրուսի խայտառակ տարածման անմիջական պատասխանատուն ՀՀ կառավարությունն է․ Արթուր Սաքունց

May 29, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

 

«Մայիսի 13-ին գրանցված դեպքերի թիվը կազմում էր 3718


Մայիսի 29-ին՝ կազմում է 8676

 

Դեպքերի թիվն աճել է մոտ 2, 33 անգամ

 

Նույն ժամանակահատվածում մահացությունների թիվը 48-ից դարձել է 120, աճելով 2,5 անգամ:

 

Համեմատության համար նշենք, որ ապրիլի 13-ից մինչև ապրիլի 29-ը ժամանակահատվածում դեպքերի թիվը աճել էր 1039-ից մինչև 1932 / մոտ 1,86 անգամ/, իսկ մահացությունների թիվը 14-ից հասել էր 30 / մոտ 2,14 անգամ/:

 

Այսինքն, մայիսի 13-ից հետո արտակարգ դրությունը բացարձակապես որևէ ազդեցություն չի ունեցել համավարակի կանխման վրա, և սրանում ուղղակի և անմիջական պատասխանատվություն կրում է կառավարությունը:

 

/նախկինները չոգևորվեն ու որևէ հույս չունենան, թե իրենց բաղձալի վերակենդանացման կամ լեգիտիմացման համար այս քննադատությունը որևէ հիմք կամ առիթ կամ նշանակություն ունի, Դուք մերժված եք ընդմիշտ և այլևս անելիք չունեք»:

 

medialab.am

Դիտումներ՝ 335

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????