Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ ներկայացուցիչները ճանաչողական այցով Մոլդովայում էին ուսումնասիրելու հոգեբուժական հաստատություններում համավարակներին հակազդելու տեղի փորձը

October 17, 2022

Այլ | Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

 

EU COVID-19 Solidarity Programme
for the Eastern Partnership

Standing Together

Ծրագրի անվանումը՝ COVID-19 Solidarity Programme 2020-2022 (Covid-19 հետևանքների չեզոքացման ծրագիր 2020-2022 թթ․)

 

ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը և ՀՔԱՎ սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետներ Մարիետա Թեմուրյանն ու Սառա Ղազարյանը Նպաստել Հայաստանի հոգեբուժական հաստատություններում համավարակներին հակազդելու համակարգված ընթացակարգերի ընդունմանը ծրագրի շրջանակում 2022 թ․ հոկտեմբերի 13-15-ը ճանաչողական այցով Մոլդովայում էին՝ ուսումնասիրելու հոգեբուժական հաստատություններում համավարակներին հակազդելու տեղի փորձը։

 

 

Նրանք հանդիպում են ունեցել AFI: Act For Involvement և Մարդու իրավունքների մոլդովական ինստիտուտ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Մոլդովայի առողջապահության նախարարության և հոգեկան առողջության կենտրոնների ներկայացուցիչների հետ։

 

 

Սեպտեմբերին համանման այց են ունեցել Վրաստան։ Այս ճանաչողական այցերի արդյունքները ևս ամփոփվելու են «Նպաստել Հայաստանի հոգեբուժական հաստատություններում համավարակներին հակազդելու համակարգված ընթացակարգերի ընդունմանը» ծրագրի շրջանակում հոգեբուժական հաստատությունների համար համավարակներին արդյունավետորեն հակազդելու նպատակով կազմվելիք փաստաթղթում։

 

Ծրագրի շրջանակում այցեր են եղել նաև ՀՀ հոգեբուժական հաստատություններ։ 

 

Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի կողմից՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության երկրների համար ԵՄ՝ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության 2020-2022թթ ծրագրի» քաղհասարակության կազմակերպությունների համար «COVID-19 ՔԿՀ-ներում և հոգեբուժական հաստատություններում» մրցույթի արդյունքում:

 

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ արձագանքելու տարածաշրջանում COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին: Ծրագիրը հանդիսանում է մի մասն այն գործողությունների, որոնք իրականացվում են Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի (Հոգեբուժության գլոբալ նախաձեռնության ֆեդերացիայի հետ համագործակցությամբ), «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և AFEW International-ի կողմից համատեղ: 

———————

Այս փաստաթուղթը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

 

 

 

 

Դիտումներ՝ 177

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????